Monday, 13 07 2026
19:50
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան

Russia Today-ի ու Sputnik-ի աշխատանքը կարող է սահմանափակվել ԵՄ տարածքում․ Հայաստանը ևս ռուսական քարոզչության տիրույթում է

Եվրամիությունը հանդես է եկել Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումների առաջարկով։ Այս անգամ առաջարկվել է արգելել Եվրամիության տարածքում ռուսական Russia Today լրատվական ալիքի ու Sputnik լրատվական գործակալության կայքերի ու ռադիոկայանների, ինչպես նաև դրանց դուստր ձեռնարկությունների աշխատանքը։

Sputnik գործակալությունը պատասխանել է Եվրահանձնաժողովի ղեկավարին` առաջարկելով պատժամիջոցները տարածել ողջ համացանցի վրա։«Մենք առաջարկում ենք Եվրամիությանը կանգ չառնել կիսատ-պռատ սահմանափակումների վրա, այլ անհապաղ արգելել ինտերնետը»,-ասել է Sputnik-ի մամուլի ծառայությունը։

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ավելի վաղ պատժամիջոցներ էին սահմանել Ռուսաստանի ղեկավարության և Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտների դեմ։ Արևմուտքն այսպես արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի  դեմ պատերազմ սկսելու որոշմանը։ Ռուսաստանի ղեկավարը պատժամիջոցներն անվանել է ոչ լեգիտիմ։

Այս որոշում ի՞նչ ռիսկեր կունենա Հայաստանի պարագայում, երբ նույն գործակալությունն այստեղ ակտիվ գործունեություն են ծավալում։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ մարդու իրավունքի պաշտպանության ուղղությամբ որևէ որոշում ռիսկեր չի կարող առաջացնել․«Իհարկե ռիսկեր կառաջանան այն անձանց համար, ովքեր այդ իրավունքները խախտողներն են։ Միակ կարևոր սկզբունքն այն է, որ դու ընդունես այնպիսի որոշումներ ու կատարես այնպիսի քայլեր, որոնք ամբողջությամբ հիմնված կլինեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքի վրա։Իհարկե միջպետական հարաբերություններում մենք խոցելի ենք, որովհետև մարդու իրավունքների հիմնական խախտողը հանդես է գալիս որպես մեր անվտանգության երաշխավոր։ Ռուսաստանի դաշնությունը որպես ագրեսոր պետություն տարիներ շարունակ մարդու իրավունքների խախտողի ջահակիրն էր ամբողջ աշխարհում։ Այս իրավիճակում մեր մոտ մինչև 2018 թվականը  կար համակարգի սերտաճում, իսկ արդեն 2018 թվականից հետո ցավոք սրտի նոր իշխանությունը չկարողացավ ներդաշնակեցնել ներքին և արտաքին քաղաքական օրակարգերը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Սաքունցի դիտարկմամբ  հատկապես վերջին սանձազերծած պատերազմի պայմաններում, երբ մեր անվտանգային համակարգը խարխլված է,  մեր իշխանությունների առջև մեծանում պարտավորությունների ծավալը․ «Առ այն, որ զգույշ քաղաքականություն իրականացնեն, որ էլ ավելի չխարխլեն այն անվտանգությունը, որը ցավոք սրտի դեռևս սերտաճված է Ռուսաստանի Դաշնության հետ»։

Եվրամիության որոշումը սահմանափակումների մասով մեր զրուցակիցն ուշագրավ է համարում․ «Այո՛, կարող են լինել արտակարգ իրավիճակներ ու պայմաններ, որ ԶԼՄ-ն, որն ըստ էությամբ հանդես է գալիս որպես  կեղծիք տարածող, պատերազմի ու բռնության քարոզող, նրա գործունեությունը կարող է դադարեցվել։ Նրա հեռարձակումը կարող է դադարեցվել, եթե դա բխում է երկրի անվտանգության պահպանության անհրաժեշտությունից։ Ոչ միայն վերը նշված գործակալությունները, այլ ռուսական ալիքները հանդես են գալիս վտանգավոր դիրքերից։ Այդ հարցը ժամանակին բարձրացվել է նաև Հայաստանում։ Պատերազմի ու բռնության քարոզող, մարդու իրավունքների ու ժողովրդավարության արժեզրկում իրականացնող ԶԼՄ-ների գործունեությունը անհամատեղելի է ժողովրդավարական պետության անվտանգության և ժողովրդավարական պետությունում տեղեկատվության ազատության հետ։ Հայաստանն իհարկե այդ առումով լուրջ խնդիր ունի, որովհետև մեր եթերում այդ հաղորդումներն ազատորեն հեռարձակվում են՝ չնայած մեր հարևան  Վրաստանում որոշակի ջանքեր գործադրել են այդ ուղղությամբ։  Բայցևայնպես  սա ենթադրում է ոչ միայն նման սահմանափակումների իրականացում, այլ տեղեկատվական լուրջ աշխատանքներ»։

Իրավապաշտպանի   խոսքերով՝ մեդիագրագիտության տեսանկյունից կարևոր է, որ նաև իշխանությունը նպաստի օբյեկտիվ ու ճշմարիտ տեղեկատվության տարածմանը, որպեսզի լսողները, դիտողները հնարավորություն ունենան կարծիք կազմել ու համեմատել․ «Այստեղ է, որ կաղում են, եթե չասեմ ՝ լուրջ թերանում են, որովհետև ակնհայտ է, որ սահմանափակումներն ամենաարդյունավետ մեթոդը չեն։ Նրանք ունեն խիստ կարճ ժամանակի արդյունք, բայց ավելի երկար ժամանակի համար դու չես կարող երաշխավորել, որ  կարող ես տեղեկատվության տարածումը սահմանափակել։ Դրա համար պետք է առավել պրոակտիվ տեղեկատվական քաղաքականություն մշակել, նպաստել օբյեկտիվ տեղեկատվության, մարդու իրավունքների, ժողովրդավարության գաղափարների տարածմանը»։

Մեր զրուցակիցը նաև կարևոր է համարում հասկանալ, թե ինչ վտանգ է տեսել ԵՄ-ն, որն էլ իրեն  հանգեցրել է նման սահմանափակող քայլի դիմել․ «Սա ցույց է տալիս, որ Ուկրաինայի դեմ պատերազմը Պուտինի վարչակազմի կողմից, ոչ միայն երկու պետությունների միջև խնդիր է, այլ իրապես ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների ամբողջ համակարգը ոչնչացնող ու քայքայող գործունեություն է։ Եվ այդ տեսակետից  ԵՄ-ն նաև տեղեկատվական դաշտում է նման միջոցներ  կիրառում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում