Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Չենք սպասարկում օտար տեղեկատվական օրակարգերը. Տիգրան Հակոբյան

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անունից դիմում եմ լիցենզավորված եւ հեղինակազորված բոլոր հեռարձակողներին
Հարգելի գործընկերներ,

Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ծագած կոնֆլիկտը վերածվեց լայնածավալ ռազմական գործողությունների, որոնք համաշխարհային մեդիայի ուշադրության կենտրոնում են: Այդ պատերազնը թելադրում է նաեւ հայաստանյան լրատվամիջոցների տեղեկատվական օրակարգը:

Կարծում եմ, հայկական մեդիան գիտակցում է, որ վերջին օրերի իրադարձությունները նոր մարտահրավերներ, սպառնալիքներ եւ անորոշություններ են ստեղծում Հայաստանի եւ Արցախի համար, եւ վտանգավոր զարգացումները զսպավություն եւ պատասխանատություն են պահանջում մեր մեդիայից:

Ամենեւին նպատակ չունենալով միջամտել ՀՌՀ կարգավորման տիրույթում գործող հեռարձակողների խմբագրական քաղաքականությանը, փոխանցեմ ձեզ մեր տեսակետը:

Ամենակարեւորը. ոչ մի դեպքում չենք մոռանում, որ հանրային կարծիքի վրա մեծ ազդեցություն ունեցող հեռուստա եւ ռադիոընկերությունների եթերային բովանդակության կարեւորագույն բաղադրիչը մեր երկրի եւ ժողովրդի շահերի սպասարկումն է:

Ուստի, փորձենք խուսափել օտար տեղեկատվական օրակարգեր սպասարկելուց, չտրամադրել Հայաստանի մեդիահարթակները միմյանց հանդեպ «տեղեկատվական պատերազմ» վարող գլոբալ հակամարտության տարատեսակ շահագռգիր կողմերին:

Չմոռանանք, որ հակամարտող կողմերի հաղորդագրությունները, լուրերը, պնդումները հաճախ քարոզչական բնույթ են կրում եւ չեն համապատասխանում իրականությանը: Փորձենք ջանք գործադրել եւ ստուգել այդպիսի լուրերի ճշմարտացիությունը: Հայաստանի քաղաքացուն ներկայացնում ենք հնարավորինս ստուգված տեղեկատվություն:

Կրոնական, ազգային խտրականությունը եթերում, թշնամանքի եւ բռնության քարոզը կան եւ մնալու են օրենսդրությամբ պատժելի եւ անընդունելի արարքներ: Այդ մասին եւս չենք մոռանում:

Պահպանում ենք լրագրության մասնագիտական կանոնները, տարանջատում ենք լուրը մեկնաբանությունից, տարբեր տեսակետ արտահայտելու հնարավորություն ենք տալիս, եթե այդ տեսակետները դեստրուկտիվ չեն:

Անկախ քաղաքական հայացքներից, համակրանքներից ու հակակրանքներից այս պատերազմը պառակտման եւս մեկ առիթ չենք դարձնում մեր հասարակության մեջ, զսպում ենք մեր հուզմունքները: Եթերային ճիշտ քաղաքականությամբ փորձում ենք կանխել Հայաստանի քաղաքացիների ներքաշումը այս հակամարտության մեջ:

Հիշում ենք, որ եւ Ռուսաստանում, եւ Ուկրաինայում ապրում են հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ, որոնք հնարավորություն ունեն դիտել մեր հեռուստածրագրերը:

Ով, եթե ոչ մենք շատ լավ ենք հասկանում, որ պատերազմը միայն չարիք է գեներացնում, զոհերի եւ տառապանքների է բերում: Ուրեմն, խուսափենք միլիտարիստական բառապաշար օգտագործելուց, ոչ բռնի, ոչ ագրեսիվ հաղորդակցության օրինակ ծառայենք մյուսների համար:

Հետագայում, եւ Ուկրաինայում, եւ Ռուսաստանում երախտագիտությամբ կհիշեն այդ մասին:

Այս հակամարտության կրակի վրա յուղ չենք լցնում: Ռուս եւ ուկրաինացի ժողովրդները ընդհանուր բազմադարյա պատմություն ունեն: Տա Աստված, որ այդ ընդհանրությունը կօգնի հաղթահարել այս ամոթալի բաժանումն ու թշնամությունը, կլուծի խնդիրները եւ խաղաղություն կհաստատի մեր սահմաններից ոչ շատ հեռու:

Հենց դա է բխում Հայաստանի շահերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում