Ուկրաինան չունի ծրագրեր՝ վերականգնելու իր միջուկային արսենալը: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:
«Ուկրաինան 1994 թվականին ապամիջուկայնացման միջոցով իր պատմական ներդրումն ունեցավ համաշխարհային անվտանգության մեջ: Մենք հրաժարվեցինք մեծությամբ աշխարհում երրորդ միջուկային արսենալից, և մենք չունենք ծրագիր հետ վերադարձնելու միջուկային սպառազինությունը»,- հայտարարել է Կուլեբան: