Sunday, 05 05 2024
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ

Խնդիրը կա և այն մեծամասնության ուսին է՝ անկախ ընդդիմության այդտեղ լինել-չլինելուց

44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը փետրվարի 14-ին սկսել է իր աշխատանքը: Ապրիլյան քառօրյա պատերազմի ուսումնասիրության աշխատանքով զբաղված նախորդ հանձնաժողովը սահմանված վեցամսյա ժամկետից հետո խորհրդարանից խնդրեց ևս վեց ամսով ժամկետի ավելացում: Մեկ տարվա աշխատանքի արդյունքը եղավ մոտ 100 էջանոց եզրակացությունը, որի մի զգալի մասն իհարկե մնաց գաղտնիության շրջանակում:

Կարելի է պատկերացնել, թե ինչ ահռելի ծավալի աշխատանք է պահանջվելու 44-օրյա պատերազմի ուսումնասիրության համար: Ընդ որում պարզ չէ, թե այդ աշխատանքի որ մասն է, որքան մասն է լինելու հանրության համար հասանելի, այսինքն որքան մասն է, որ կարող է դուրս բերվել ռազմական գաղտնիքի կարգավիճակից: Սա էական հարց է: Պատերազմի հանգամաքների ուսումնասիրումը իհարկե միայն հանրությանը պարզաբանումներ, պատասխաններ տալու համար չէ, որ պետք է կատարվի՝ ի վերջո պետությունը հանգամանորեն պետք է հասկանա տեղի ունեցածն ու արձանագրի, դնելով այդ արձանագրումները անվտանգության քաղաքականությունը արդիականացնելու, անհրաժեշտ լուծումներ մշակելու և այլ ամենօրյա ու ռազմավարական աշխատանքի հիմքում: Միևնույն ժամանակ սակայն, հանրությանը տրվող պատասխանները ևս հույժ կարևոր են ընդհանուր հետպատերազմյան վերականգնողական քաղաքականության արդյունավետության համատեքստում: Այստեղ թվում է թե մեծ բաց է առաջանում խորհրդարանական ընդդիմության չմասնակցելու հետևանքով: Տեսականում այդպես է, գործնականում՝ ոչ: Ոչ, որովհետև այդ ընդդիմությունն անցնող ամիսներին, ընդհանրապես թե հետպատերազմական, թե նախապատերազմական ժամանակաշրջաններում իրենց դրսևորել է այնպես, որ գործնականում ներկայացնում է ոչ այնքան հանրային շերտ, որքան որոշակի տնտեսա-քաղաքական կլան-կլաստերներ, որոնք զբաղված են ընդամենը իրենց բիզնես հոգսերով, որոնց լուծման կամ սպասարկման միջոց են դիտարկում քաղաքական գործունեությունը: Այդ վարքագիծը ընտրել են հենց իրենք, այն չի պարտադրվել: Ընտրել են, թեև տեսականում ունեին բոլորովին այլ, և զգալիորեն արդյունավետ հեռանկարով ճանապարհ, միաժամանակ նաև ունեին այդ ճանապարհը արդյունավետ անցնելու զգալի ռեսուրսային հնարավորություն:

Հայաստանում այսօր չկա հանրային սոցիալական բազա ունեցող ընդդիմություն, լինի խորհրդարանում, թե դրանից դուրս: Հետևաբար, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքի թե ընթացքի, թե եզրակացության հանրային լեգիտիմության բեռը, պատասխանատվությունը՝ բացառապես իշխող մեծամասնության վրա է, ընդ որում այդպես է լինելու նաև այն դեպքում, երբ խորհրդարանական ընդդիմությունը չհրաժարվեր մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքին: Ընդ որում, այստեղ թերևս կա մի բավականին նուրբ հանգամանք, այդուհանդերձ որոշակիորեն հակասական՝ ռազմական գաղտնիք ասվածի պարագան: Հատկապես լրտեսական մեծ ցանցի բացահայտման մասին ԱԱԾ հաղորդագրության ֆոնին:

Բանն այն է, որ թերևս հնարավոր է տարբերակ, երբ ռազմական գաղտնիք ասվածը որոշակի առումով գաղտնիք է հանրության, բայց ոչ հակառակորդ կամ թշնամի սուբյեկտների համար: Համենայնդեպս, հարցի լրջությունն ու նրբությունը հաշվի առնելով, թերևս արժե դիտարկել հանրությանն ավելի զգալի ծավալի տեղեկատվություն մատուցելու հնարավորությունը, փնտրել դրա մատուցման արդյունավետ ձևեր, այդպիսով ապահովելով կատարվող ուսումնասիրության հանրային լեգիտիմություն առավելագույն բարձր աստիճան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում