Friday, 07 06 2024
00:15
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը

Հայկական ժողովրդավարության բազային բացը. հրատապ առաջնահերթություն

Հայաստանում ոգևորությամբ է արձանագրվում The Economist մեդիաընկերության վերլուծական կենտրոնի (Economist Intelligence Unit) հրապարակած 2021 թվականի ժողովրդավարության ցուցիչը (Democracy Index 2021), ըստ որի Հայաստանը առաջատարն է Կովկասում: Այդ հանգամանքը իհարկե բավականին անդուր է խորհրդարանական ընդդիմության և մի շարք այլ ընդդիմադիր դիրքավորում ունեցող ուժերի համար, եւ իհարկե հրապարակված գնահատականը բավականին բարձր է պահում քաղաքական մեծամասնությունն իր համակիրների հետ: Գործնականում սակայն, հեղինակավոր կազմակերպության գնահատականը լինելով իրապես ոգեւորիչ, և քաղաքական որևէ իշխանության համար իրապես վեր պարզելու հանգամանք, այդուհանդերձ խորքային առումով չափազանց պատասխանատու եւ պարտավորեցնող իրողություն է, ընդ որում մի շարք առումներով: Բանն այն է, որ ժողովրդավարություն ասվածը լոկ խոսքի ազատության, բազմակարծության, իշխանության թևերի հավասարակշռվածության, ազատ և օրինական ընտրական համակարգի և դատական անկախ համակարգի շրջանակ չէ:

Գուցե հնչի տարօրինակ, սակայն ժողովրդավարության գործնական հիմքը տնտեսությունն է: Եթե այդ ասպարեզում չկան հիմնարար հաջողություններ և վերափոխումներ, ուրեմն չկա ժողովրդավարության բազա: Հայաստանի տնտեսությունն այդ առումով ունի լրջագույն ռեֆորմացիայի կարիք, սկսած տնտեսության բնույթից և կապիտալի բաշխվածությունից, ազգային հարստության ու արժեքի բաշխվածությունից, մինչև աշխատանքային իրավունքների պաշտպանություն:

Երկրում, որտեղ չկա աշխատանքային իրավունքի պաշտպանության կուռ համակարգ, գործնականում չի կարող լինել ժողովրդավարության կայուն հեռանկար: Ըստ այդմ, այն հաջողությունը, որ Հայաստանն արձանագրել է կամ Հայաստանի կատարմամբ արձանագրվել է միջազգային հեղինակավոր սուբյեկտի գնահատականում, ընդամենը շատ ավելի լուրջ և խորքային անելիքների սկիզբն է, որը կարող է լինել շատ խաբուսիկ, ինչպես դպրոցի տարրական դասարանի անբեկանելի գերազանցիկությունը, որը արդեն հաջորդ փուլում կարող է շատ արագ և կտրուկ վերածվել միջակության: Հետևաբար, առավել քան առաջնային պլան է գալիս կամ պետք է գա Հայաստանում տնտեսական հարաբերությունների ռեֆորմացիայի խնդիրն ու դրա շուրջ առարկայական քննարկումը հանրային լայն ընդգրկումով: Իհարկե պատրանք ունենալ պետք չէ, որ ինչպես բոլոր թեմաների պարագայում, այս դեպքում էլ դաշտը լցված է լինելու էժան և պարզունակ դեկլարացիաներով ու տեղեկատվական մանիպուլյացիաներով: Սակայն, այդուհանդերձ՝ ժողովրդավարության բազայի խնդիրը հրատապ է, հատկապես այն պարագայում, որ դրա լուծումները անշուշտ ենթադրում կամ պահանջում են տեւականություն, ըստ այդմ պետք է սկսել խնդրի հանրային-քաղաքական առաջնահերթացումը առանց ժամանակ կորցնելու: Հատկապես, որ դա ոչ միայն ժողովրդավարության, այլ նաև ընդհանրապես պետական կեսունակության, ինքնիշխանության, արդյունավետ և մրցունակ արտաքին քաղաքականության և պաշտպանունակության բազան է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում