Friday, 07 06 2024
-
10:49
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից

Երևանն ու Թբիլիսին այդպես չեն կորցնում ոչինչ, կորցնելու վտանգը այլ տեղ է

Կորոնավիրուսով վարակվելու պատճառով ինքնամեկուսացումից դուրս գալուց գրեթե անմիջապես հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին: Վարչապետը ողջույնի խոսքում նշել է հայ-վրացական հարաբերության դինամիկան, արձանագրելով երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերն ու ընդհուպ վարչապետ Ղարիբաշվիլու հետ մտերիմ հարաբերության հանգամանքը:

Հայ-վրացական հարաբերությունն առանձնահատուկ իմաստ, նշանակություն և գուցե հեռանկար է ստանում նոր իրավիճակում, որ ձևավորվում է աշխարհում և որի առանցքային զարգացումները ծավալվում են թերևս Հայաստանից ու Վրաստանից հյուսիս՝ ուկրաինական ուղղությամբ, բայց որոնք անբեկանելիորեն կապված են լինելու մեր ռեգիոնի, հետևաբար Հայաստանի և Վրաստանի համար կարևոր հարցերին: Այստեղ իհարկե իրավիճակը բավականին բազմիմաստ կամ առնվազն երկիմաստ է: Բանն այն է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը քննարկում են անվտանգության բաժանարար գծերի հարցը և այդտեղ ուղիղ իմաստով առկա է նաև Վրաստանը: Ինչպես հայտնի է, Մոսկվան ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից պահանջում է գրավոր երաշխիք, որ Ուկրաինան ու Վրաստանը չեն դառնա ՆԱՏՕ անդամ: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն չեն տալիս այդպիսի երաշխիք և հասկանալի է, որ դա անընդունելի պայման է: Այստեղ սակայն կա նուրբ իրավիճակ: Բանն այն է, որ ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չեն կարող Ռուսաստանին տալ գրավոր այդպիսի երաշխիք, որովհետև դա գործնականում նշանակելու է Ռուսաստանին զիջել սեփական իրավունքը՝ որոշելու, թե ով կարող է լինել դաշինքի անդամ, իսկ ով՝ ոչ: Միաժամանակ, հայտարարելով, որ դա զուտ դաշինքի անդամների որոշելիքն է, ԱՄՆ ու ՆԱՏՕ-ն թերևս պատկերացնում են հարցի զգայունությունը, այլապես թե Վրաստանը, թե Ուկրաինան դաշինքի անդամ դարձած կլինեին վաղուց: Մյուս կողմից հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞ւ է Ռուսաստանը դնում գրավոր երաշխիքի հարց, եթե փաստացի կա նշան, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը գիտակցում են Ռուսաստանի «կարմիր գիծը»: Այստեղ իհարկե հնարավոր վարկածները դառնում են բազմազան և այդ թվում այն, որ Ռուսաստանը պարզապես ունի նաև որոշակի ագրեսիվ պլաններ, կամ սկսում է «վերջնախաղ» Արևմուտքի և Չինաստանի միջև: Բոլոր դեպքերում, անկասկած է, որ այդտեղ իրադարձությունների կամ-կամ զարգացման տրամաբանությունը մեղմ ասած շահեկան չէ թե Հայաստանի, թե Վրաստանի համար:

Հետևաբար, Երևանն ու Թբիլիսին առնվազն ունեն ընդհանուր աշխատանքի շահագրգռություն, հասնելու նրան, որ առնվազն Կովկասի հարցում ամերիկա-ռուսական քննարկումների տրամաբանությունը առավելագույն զերծ մնա «սահմանային», «կամ-կամ» տրամաբանությունից և իրենց չդնի ռիսկերի կուտակման փաստի առաջ, անկախ, թե որ կողմից կլինի այդ կուտակումը: Անկասկած է, որ Երևանն ու Թբիլիսին այդ առումով համատեղ ջանքով կարող են ավելին, քան հնարավոր է առանձին-առանձին աշխատանքի դեպքում: Ավելին, այդ կերպ հնարավոր կլինի թերևս հեռանկարում դիտարկել Կովկասի ուժերի հարաբերակցության տրանսֆորմացիայի ներուժ, եթե հաջողվի մշակել ԱՄՆ ու Ռուսաստանի միջև խաղի շատ, թե քիչ բավարար տարածություն և այդ համատեքստում ձգտել ձևավորել Վաշինգտոնի և Մոսկվայի համար որոշակի հետաքրքրություն և ընդունելիություն պարունակող  գաղափարներ: Իհարկե միջավայրն ու իրավիճակն այդ առումով բավականին բարդ է, բայց համենայնդեպս պակաս բարդ չէ նաև առանց այդ աշխատանքի: Ավելին, ոչ միայն պակաս բարդ չէ, այլ թերևս չափազանց, ընդհուպ ծայրահեղին հասնելու վտանգով լեցուն: Հետևաբար, Հայաստանն ու Վրաստանն այդ համատեղ ջանքի ուղղությամբ ինտենսիվ աշխատանքի փորձն անելիս թերևս չեն կորցնում ոչինչ: Նրանք կարող են կորցնել այդ աշխատանքը չանելու դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում