Friday, 03 05 2024
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը

Ադրբեջանը սերտացնելով կապերը Իրանի հետ ուզում է ցույց տալ, որ անգամ Իրանը Հայաստանի կողքին չէ. դա է նպատակը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը

Թեհրանն  ու Բաքուն, որոնք ժամանակ շատ լարված հարաբերությունների մեջ էին, հիմա որոշել են ռազմական ոլորտում խորացնել կապերը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով եղել է Թեհրանում, հանդիպումներ է ունեցել Իրանի իշխանությունների, այդ թվում նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Արդյոք շրջադարձային  է այս որոշումը:

Ոչ շրջադարձային չէ: Շուրջ մեկ շաբաթ առաջ Իրանի տրանսպորտի նախարարն էր Ադրբեջանում: Անգամ Իլհամ Ալիևը նրան չընդունեց, խոսեց հեռավար: Իրենք շատ լավ գիտեն, որ դա դիվանագիտություն է, որ իրենք չսրեն հարաբերությունները: Իսկ Ադրբեջանը, որը նպատակ ունի, իրոք, բանակը զինել աշխարհի բոլոր տեսակի զենքերով, վատ չի լինի, նաև Իրանի զենքերով: Ես չեմ կարծում, որ Իրանի ու Ադրբեջանի միջև կլինեն ռազմավարական հարաբերություններ, պարզապես քաղաքական փոխհարաբերություններն ակտիվացնում են, այդ ֆոնին փոխայցելություններն ավելի հաճախակի են դառնում: Նույնը Հայաստանի հետ հազարավոր փոխըմբռնման հուշագրեր, համաձայնագրեր են ստորագրվել ու ոչինչ տեղի չի ունեցել: Նույնը Ադրբեջանի դեպքում է: Պարզապես Ադրբեջանն ավելի ակտիվ է, անգամ իրենք ջանքեր են գործադրում, որպեսզի ցույց տան, որ անգամ Իրանը Հայաստանի կողքին չէ: Սա կարող է հենց այդ նպատակ ունենա: Ինչքան էլ մենք ցանկանանք, ինչքան էլ խոսենք Ադրբեջանի հետ հաշտության մասին, քանի որ իրենք թշնամաբար են մեր նկատմամբ տրամադրված, գիտեն, որ ինչ էլ անեն, մենք կլռենք, որպեսզի հաշտություն լինի, իրենք ուզում են ցույց տալ, որ ամբողջ աշխարհն իրենց կողքին է: Միակ երկիրը, որ բողոքեց այսպես կոչված միջանցք բացելու դեմ, Իրանն էր, որը հայտարարեց, որ դա հակասում է իր ռազմավարական շահերին: Հիմա գուցե սա Ադրբեջանի կողմից խորամանկություն է, որպեսզի Իրանին քաշեն իրենց կողմը և այդ միջանցքը կառուցեն: Բայց ես չեմ կարծում, որ Իրանը երբևէ դրան կհամաձայնի: Այսինքն Ադրբեջանն ամեն ինչ մեծ հաշվով մեր դեմ է հանում, ինչքան էլ մենք հաշտություն ցանկանանք:

Այսինքն Բաքուն հետաքրքրվա՞ծ է իրանական ռազմական արդյունաբերության արտադրանքով:

Դա իմիջիայլոց, ավելի շատ Ադրբեջանին հետաքրքրում է Իսրայելի զինանոցը, որը աշխարհում լավագույններից է: Ռուսաստանն Ադրբեջանին տալիս է ամեն տեսակի զենքեր, Արևմուտքը՝ նույնպես:

Նշվում է, որ Իրանն ու Ադրբեջանը հարաբերությունների նոր փուլ են թևակոխել: Սա զուտ խոսքերի մակարդակում է և պետք չէ լրջորեն ընկալե՞լ:

Հարաբերությունների նոր փուլ թևակոխելու թեզերը այս 30 տարվա իրան-Ադրբեջան հարաբերություններում, եզակի չեն: Նախկինում էլ են այսպես կոչված «թևակոխել նոր փուլ», բայց հենց մի բան լինի, հենց Ադրբեջանը նորից փորձի Իրանի շահերի դեմ քայլ անել, Իրանը համարժեք կարձագանքի: Իրանը քնած չի, տեսնում են ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի գործունեությունը, տեսնում են, որ Ադրբեջանը մեծ տեղ է տալիս Իրանի ադրբեջանցի ընդդիմությանը, որոնք թուրքերի ազդեցության տակ են, և դա Իրանը չի կարող անտեսել: Ինչպե՞ս կարող է փոխադարձ անվստահության պայմաններում լինեն եղբայրական հարաբերությունները: Իրենց կապում է շիա շիա իսլամականությունը, որի վրա Ալիևը թքած ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում