Saturday, 04 05 2024
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին

Նոր խայտառակություն խորհրդարանում

Հայաստանի ԱԺ-ում տեղի է ունեցել հերթական աղմկոտ միջադեպը, կամ այլ կերպ ասած՝ խուլիգանական դրվագը: Հերթականի առիթը եղել է գիտության, կրթության ու մշակույթի հարցերի հանձնաժողովում քննարկումը: Իսկ քննարկվել է Հայաստան ընդդիմադիր խմբակցության ներկայացրած՝ Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածությունը: Թեկնածուն եղել է Ռուբիկ Հակոբյանը: Հակոբյանի ելույթը ուղեկցվել է մեծամասնության պատգամավորների հանդեպ վիրավորական արտահայտությամբ, ինչին հետևել է սաստելու փորձ, հետո նոր վիրավորանք, հետո պատասխան, և այդպես քննարկումը ավարտվել է փոխադարձ վիրավորանքների հերթական տարափով, ինչը կրկնելու անհրաժեշտություն բացարձակապես  չկա: Ընդ որում, հատկանշական է եղել այն, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները, որ ներկա են եղել միջադեպին, մի կողմից չեն փորձել սաստել իրեն ներկայացրած թեկնածուին, մյուս կողմից չեն էլ փորձել պաշտպանել նրան:Ըստ այդմ, կամ իրենք էլ անգամ անհարմար են զգացել իրենց թեկնածուի համար, կամ պարզապես թեկնածուի միջոցով ծրագրվել է հերթական միջադեպը՝ խորհրդարանը հերթական անգամ խայտառակ պատկերով մատուցելու համար, ինչը անկասկած իր ազդեցությունն է թողնում քաղաքացիների վերաբերմունքի վրա, ու թեև մարդիկ հիանալի պատկերացնում են ցանկացածի վարքագիծն ու մոտիվները, այդուհանդերձ անկասկած է նաև ընդհանուր տպավորության անկումը և ազդեցությունը:

Բանն այն է, ինչպես առիթ եմ ունեցել նշելու, որ այդօրինակ միջադեպերը նախ հեղինակազրկում են հունիսի 20-ի արտահերթ ընտրությունը, զրկում այն լեգիտիմ ընկալումից: Եվ, եթե անգամ հանրության վերաբերմունքի թիրախում հիմնականում հայտնվում է ակնհայտորեն դեստրուկտիվ և ապաքաղաքական ընդդիմությունը, միևնույն է՝ մթնոլորտային, հոգեբանական առումով հեղինակազրկվում է ընտրության ամբողջ արդյունքը և հետևաբար լեգիտիմության խնդրի առաջ է կանգնում խորհրդարանն ամբողջությամբ: Այն հետևողականությունը, որով խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է աղմկոտ իրավիճակների հրահրումը, թույլ է տալիս խոսել հենց ծրագրված մարտավարական վարքագծի, այլ ոչ պահի տակ առաջացող խնդիրների մասին: Այս անգամ խայտառակության հրահրման  մարտավարական միջոցը Ռուբիկ Հակոբյանն էր: Մարդ, որը իր քաղաքական հետագծով այդ առումով իհարկե բավականին «հուսալի» է, այդ թվում նաև նախկինում եղած միջադեպերի պաշարով: Ամբողջ հարցն այն է, որ խորհրդարանական ընդդիմադիր համարվող Հայաստան խմբակցության այդ մարտավարությունը փաստորեն արդարանում է խորհրդարանական մեծամասնության «սիմետրիկ» գործողության հետևանքով:

Այսինքն, սկանդալը, բախումը մշտապես ստացվում է, որովհետև մեծամասնությունը տուրք է տալիս դրան, չգտնելով ասիմետրիկ վարքագծով «մերկացնելու» մեթոդաբանություն ու ճանապարհ: Ու, կրկնեմ, թեև հանրությունը տարբերակում է սադրողին ու դրա ծուղակում հայտնվողի պատասխանատվությունը, բայց երևույթը ընդհանուր առմամբ բերում է քաղաքականության, քաղաքական գործընթացի հանդեպ ապատիայի, անտարբերության, հուսահատության, հիասթափության: Իսկ այդպիսի միջավայրը կարող է լինել միայն այն ուժերի նպատակը, որոնք բովանդակային առումով քաղաքական չեն, չունեն հանրության հետ երկխոսության նպատակ, ասելիք, ըստ այդմ խաղադրույք են կատարում այդ հիասթափության ու ապատիայի վրա: Այստեղ է լուծում պահանջող գլխավոր խնդիրը, քանի դեռ այն չի դարձել անշրջելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում