Thursday, 16 05 2024
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը

Ֆրանսիայի օրինակելի ներկայությունը Հայաստանում. օդեղեն խոսքի փոխարեն հողեղեն աշխատանք

Օրերս Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը թվիթերյան գրառումով հայտնել է, որ Հայաստանում բացվել է ֆրանսիական ինստիտուտ: Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը ևս գրառում էր արել, նշելով, որ չորս տարվա աշխատանքից հետո ինստիտուտը բացվում է, ինչը կնպաստի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական կապին և Հայաստանում ֆրանսիական մշակույթի և ֆրանսերենի հանրայնացմանը: Ֆրանսիայի պետնախարարը հայտնել է, որ ֆրանսիական ինստիտուտի գաղափարը բավականին կարևոր էր համարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Առաջին հայացքից մշակութային տիրույթի տեղեկությունը գործնականում շատ ավելի կարևոր ու խորքային նշանակություն ունեցող իրողություն է, քան տարաբնույթ խոսակցությունները Հայաստանում Ֆրանսիայի ռազմական ներկայության, ֆրանսիական լեգեոնի և այլնի մասին, որ ծայր առան Սյունիքի շուրջ հետպատերազմյան իրավիճակի բերումով և պարբերաբար շարունակվում են առ այսօր:

Բանն այն է, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունը խորացման և ինտենսիվացման կարիք ունի գետնի վրա, այլ կերպ ասած՝ գուցե պակաս հնչեղ, սակայն հողեղեն նախաձեռնությունների տիրույթում, որոնք քայլ առ քայլ միտված կլինեն հասարակությունների միջև փոխհարաբերության մակարդակի խորացմանը, ինչը անկասկած ժամանակի ընթացքում իր արտացոլումը կունենա նաև քաղաքական իրողությունների տիրույթում: Ահա այդ առումով է ֆրանսիական լեգեոնի մասին օդեղեն հռետորաբանության փոխարեն արձանագրել ֆրանսիական ինստիտուտի բացումը, իհարկե ակնկալելով, որ այն կլինի իսկապես արդյունավետ գործող, Հայաստանի հանրային տարբեր շերտերի հետ արդյունավետ գաղափարներ հղացող ու գեներացնող կառույց, մեխանիզմ, որը կձևավորի իր շուրջ ոչ թե հայ-ֆրանսիական հարաբերության վրա հաստատվող «քաղաքացիա-հասարակական էլիտա», իրականում յուրօրինակ բյուրոկրատական շերտ, որը «կմենաշնորհի» հայ-ֆրանսիական հասարակական հարաբերությունը, այլ իրապես հանրային լայն շրջանակների ու շերտերի համար բաց և հաղորդակցային բազմազանության միջավայր, և թերևս օրինակելի միջավայր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում