Monday, 06 05 2024
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ինչն է գունաթափում ու մաշում Սփյուռքը. Արամ Առաջինը դիպել է մեծ խնդրի

Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը լիբանանահայ մտավորականության հետ հանդիպմանն օրերս անդրադարձել է 2022-ը Սփյուռքի տարի հռչակելու իր նախաձեռնությանը, ասելով, որ Սփյուռքը գունաթափվում է ու մաշվում, երիտասարդները կորցնում են հետաքրքրությունը կառույցների նկատմամբ, անտարբեր դառնում, հեռանում, մեծանում է օտար ազդեցությունը Սփյուռքի վրա: Արամ Առաջինը միևնույն ժամանակ նշել է, որ Սփյուռքը նաև հիասթափվել է Հայաստանից, հատկապես 44-օրյա պատերազմից հետո: Իսկ գուցե այդ հանգամանքը ավելի անհրաժեշտ էր դարձնում 2022 թվականը Սփյուռքում Հայաստանի՞ տարի հռչակելու համար, ծավալելով աշխատանք Հայաստանի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու ուղղությամբ:

Սփյուռքի կենսունակության մասին Արամ Առաջինի մտահոգության անկեղծությունն ու լրջությունը կասկածի ենթակա չէ, ինչպես որ կասկածի ենթակա չէ Հայաստանի հանդեպ նրա հոգատարությունը: Սակայն ամբողջ հարցն այն է, թե այդ ամենն ինչ պատկերացումների շրջանակով է արտահայտվում և պատճառահետևանքային կապի ու լուծումների ինչ բանաձևեր են դրսևորվում: Կա՞ պատկերացում ու համոզում, որ ժամանակակից աշխարհում Սփյուռքը այդպիսին կարող է մնալ միայն պետական, այլ ոչ ազգային կամ էթնիկ ինքնության հիմքով: Այլ կերպ ասած, Սփյուռքին պահողը լինելու է ոչ թե հայ լինելը, այլ Հայաստան ունենալը: Հայ լինելն այդ առումով կարևոր, անհրաժեշտ, սակայն ժամանակակից աշխարհում այլևս ոչ բավարար պայման է, քանի որ աշխարհը զարգանում է գերարագ և անդադար տեխնոլոգիական հեղափոխության ընթացքով, որը կանգ չի առնում և որը գործնականում ձևավորում է մարդկային ու արհեստական ինտելեկտների համադրությամբ կառուցվող նոր աշխարհ: Ուզենք դա, թե ոչ, ընթացքն առկա է և թերևս անկասելի: Ահա այս պայմաններում անկասկած է դառնում, որ այլևս չեն կարող արդյունավետ աշխատել Սփյուռքի կենսունակության և պահպանության «ավանդական» ինստիտուտները և ուղենիշները: Դրանք լավագույն դեպքում կարող են բերել գետտոյացման, որը բոլորովին պահպանության և կենսունակության հարցի լուծում չէ, այլ Սփյուռքի «դանդաղ մահվան» մի տարատեսակ, պարզապես ժամանակի ու տարածության մեջ նվազ նկատելի:

Խնդիրը սակայն այն է թերևս, որ Հայաստան առանցքի ճանաչումն ու ընդունումը սփյուռքյան միջավայրի համար ունի որոշ հիմնարար խնդրահարույց արգելակներ: Նախ հոգեբանական և մտածողական: Սփյուռքը, հատկապես դրա ինստիտուցիոնալ վերնախավի մի մեծ մասը մշտապես ապրել է այն համոզումով, որ Հայաստանն ունի իր կարիքը, այլ ոչ թե Հայաստանն է իր ինքնության հենակետն ու հավաքականության «ցեմենտը»: Աշխարհը փոխվում է սրընթաց, այդ հոգեբանական և մտածողական համոզումը սակայն մնում է նույնը: Մյուս էական հանգամանքը թերևս այն է, որ այդ առումով փոփոխությունը սփյուռքյան վերնախավի մի շարք շրջանակների, նաև մի շարք «ավանդական» կառույցների համար կարող է նշանակել «կորպորատիվ» շահերից հրաժարման անհրաժեշտություն, դիրքերի վերանայում և այլն: Որովհետև, երբ առանցքում դնում ես Հայաստանը ոչ միայն ճառերի ու բաժակաճառերի, ոչ միայն դեկլարացիաների տրամաբանությամբ, այլ ինքնության վերաբանաձևման հրամայականով, ապա այդ դեպքում հարկ է լինելու շատ խմբերի համար հրաժարվել քաղաքական երկաթյա թվացող «ալիբիներից» և անցնել Հայաստանի հանդեպ վերքաղաքական և վերկուսակցական չափումների: Մինչդեռ, ինստիտուցիոնալ Սփյուռքի գերակշռող մասի կուսակցականացումն ու քաղաքականացումն է, որ սրել է գունաթափման և մաշվելու խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում