Մեծ Բրիտանիայում գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսով վարակման նոր ռեկորդային ցուցանիշ՝ 106.2 հազար դեպք, մահացել են 140-ը: Այս մասին են վկայում առողջապահության գործակալության տվյալները:
Նախկին առավելագույն ցուցանիշը՝ ավելի քան 93 հազար, կրկին գրանցվել էր 2021 թվականի դեկտեմբերին:
Երկրում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվածների թիվը գերազանցում է 60 հազարը: Առողջապահության նախարարության գնահատականներով՝ դեկտեմբերի վերջին օմիկրոնի դեպքերի թիվը կարող է գերազանցել միլիոնը:
Մեծ Բրիտանիայի բնակչության երկու երրորդը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի բուստերային դեղաչափ: