Saturday, 11 07 2026
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից

Մենք պետք է բարձրացնենք հասարակության «տեղեկատվական իմունիտետը». խնդրի լուծումը հրատապ ու անհետաձգելի է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկական քաղաքագիտական կայքի հիմնադիր Էմիլ Օրդուխանյանի հետ

– Պարո՛ն Օրդուխանյանռազմական հակամարտությունից զատ գոյություն ունի հոգեբանական առճակատումԸստ Ձեզի՞նչ մեթոդով պետք է դիմակայել նման պայքարում:

– Հակամարտությունները լինում են բազմաշերտ, և դրանց շերտերը փոխլրացնող բնույթ ունեն: Եթե որևէ պետության նկատմամբ իրականացվում է տոտալ պատերազմ, ապա դա ենթադրում է ռազմականին զուգահեռ նաև տեղեկատվական և հոգեբանական պատերազմ: Ըստ էության, Արցախի և Հայաստանի հանդեպ պատերազմական դրսևորումները տարբեր ինտենսիվությամբ իրենց մեջ բովանդակել և բովանդակում են նաև հոգեբանական բախման տարրեր: Դրանց դիմակայելու համար անհրաժեշտաբար հարկավոր է, նախ և առաջ, զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի վերականգնում և ոգեղենության բարձրացում, ինչն ուղղակիորեն դրական կանդրադառնա նաև ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրա: Ուստի, կարծում եմ, մեր հոգեբանները թե՛ զինված ուժերում, թե՛ հասարակության մեջ բազմաձևաչափ աշխատանք ունեն կատարելու: Գերեվարման դեպքերը, որոնք մասամբ նաև ուղեկցվել են զինված բանակայինների անձնատրությամբ, զենքը վայր դնելով և հանձնվելով, ըստ էության, նաև բարոյահոգեբանական վիճակի հետևանք են՝ որպես տեղեկատվական պատերազմի դրսևորում, երբ թե՛ ներսում, թե՛ արտաքին տարբեր աղբյուրներ հետևողականորեն տարածում են բանակին, ժողովրդին վհատեցնող, թուլացնող տրամադրություններ: Ինչևէ, միակ մեթոդը, որով կարելի է պայքարել հոգեբանական առճակատման դեմ, տեղեկատվության զտումն է, տեղեկատվական հակազդումը և վհատեցնող տրամադրություններ չսպառելու նպատակով հասարակության պատրաստումը:

– Իսկ մենք օգտվո՞ւմ ենք վերոնշյալ ձևերից թշնամիների դեմ պայքարում:

– Ցավո՛ք սրտի, ես չեմ տեսնում այս խիստ կարևոր մարտահրավերին դիմագրավելու նպատակով տրամաբանված, համակարգված և կազմակերպված կուռ մոտեցում: Խոշոր հաշվով, այդ մարտահրավերին դիմակայությունը որոշ անհատների ջանքերով է միայն սահմանափակվում: Իսկ դրա արդյունքը շոշափելի չէ, քանի որ հասարակության ընդհանուր մեդիագրագիտության մակարդակը դեռևս ցածր է: Հասարակությունն ավելի շատ հակված է սպառելու «հեշտ մարսվող» տեղեկատվություն և հազվադեպ է համադրում մի քանի աղբյուրներից միևնույն երևույթի մասին ստացված տեղեկությունները, որպեսզի կարողանա հիմնավոր դատողություններ անել՝ որպես հետևություն: Սա նշանակում է, որ մենք իսկապես դեռ մեծ անելիք ունենք այս խնդիրը լուծելու առումով: Սակայն հարկ է նկատել, որ վերջին շրջանում՝ մասնավորապես պատերազմից հետո, պետական մակարդակով մեդիագրագիտությանն սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել, ինչը ողջունելի է, բայց դեռևս ոչ բավարար: Դրա ծավալները պետք է մեծացնել:

– Հոգեբանական գրոհները կատարվում են հիմնականում տեղեկատվական «պատերազմների» միջոցովԸստ Ձեզի՞նչ անելիքներ ունենք այս ոլորտում:

– Տեղեկատվական պատերազմի նպատակը ճնշիչ, վհատեցնող, անգործության մատնող հոգեբանական ազդեցություններ թողնելն է: Այս պարագայում հարկ է նկատել, որ օրինակ՝ թշնամական բնույթի ադրբեջանական (և ոչ միայն) տեղեկությունները թե՛ պատերազմի օրերին, թե՛ նույնիսկ այսօր շատ արագ են տարածվում մեր վիրտուալ տիրույթում, իսկ դա արդեն մեր դեմ տեղեկատվական պատերազմում նրանց առավելության մասին է խոսում: Այս տիրույթում առավելություն ստանալը խիստ վտանգավոր է, քանի որ այդ տեղեկությունների ազդեցության ներքո մարդկանց մի մասի մոտ ձևավորվում է որոշակի գիտակցություն, ինչը նաև վերածվում է որոշակի վարքագծի՝ հանգեցնելով հասարակության շրջանում պերմանենտ անկայունության վիճակի, ինչպես նաև առաջացնելով մշտական կասկածներ, վախեր և ձևավորելով անվստահության մթնոլորտ ու փոխադարձ թշնամանք հենց հասարակության ներսում: Դրանցից խուսափելու համար էլ շատերը նախընտրում են երկրից հեռանալ՝ արտագաղթել: Խոշոր հաշվով՝ հասարակությունը դառնում է թշնամական քարոզչության ուղիղ սպառողը: Այս սպառնալիքները չեզոքացնելու համար աներկբա է, որ մենք կարիք ունենք շատ արագ կազմակերպելու և համակարգելու տեղեկատվական պատերազմներին ոչ միայն հակազդելու, այլև տեղեկատվական պատերազմ մղելու հմտությունների ձևավորման գործընթացը թե՛ հայեցակարգային, թե՛ կիրառական ոլորտներում: Իրավիճակը թելադրում է, որ կրթության տարբեր մակարդակներում՝ սկսած հանրակրթությունից, մեդիագրագիտության և տեղեկատվական հակազդեցության դասընթացներ կազմակերպվեն: Մենք պետք է սովորենք տեղեկատվության հետ վարվելականոնները, բարձրացնենք հասարակության «տեղեկատվական իմունիտետը»: Տեղեկատվությունը նույնպես պրոդուկտ է, որը պետք է գործածել իմանալ: Պետք է սովորել չսպառել «տեղեկատվական աղբը», որն ուղիղ իմաստով վնասակար է մեր առողջությանը: Ուստի, թե՛ պետական, թե՛ հասարակական կազմակերպությունների մակարդակով այս խնդրի լուծումը պետք է դառնա հրատապ և անհետաձգելի:

Հարցազրույցը` Մարիամ ԱՎԱԳՅԱՆԻ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում