Thursday, 06 06 2024
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
2018-ին կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից

Առերևույթ իշխանության զավթման գործընթաց է․ Այս գործողությունների արդյունքում Հայաստանի վարկանիշի անկում կլինի

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտարարում է, թե  քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել առկա քաղաքական ճգնաժամը լուծելու համար:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հիմնավորեց, որ այդ քաղաքական ճգնաժամն առաջացել է Մարությանի՝ նախորդ տարի ՔՊ-ից դուրս գալուց հետո:

Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքը 2018 թվականից հետո չի փոխվել, ինքը կողմ է, որ Երևանի կառավարումն իրականացնեն ոչ քաղաքական ուժերը. «Դրա համար աջակցում էինք «Երևանյան միություն» դաշինքին, որի  թեկնածուն իմ կինն էր՝ Անահիտ Թարխանյանը: Եթե հիշում եք, ընդամենը երեք տարի առաջ տեղի ունեցած ընտրություններում Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն կոչ էին անում երևանցիներին քվեարկել իրենց թեկնածուի օգտին և դրանով արձանագրել երկրում հեղափոխության հաղթանակը: Այսինքն՝ իրենք ըստ էության, այդ ընտրությունները դարձրել էին վստահության հանրաքվե: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Ընդամենը երեք տարի է անցել, և Նիկոլ Փաշինյանից ու ՔՊ-ից լսում ենք, որ առկա է քաղաքական ճգնաժամ: Իհարկե, մենք ընտրել էինք ճանապարհ՝ կուսակցական հսկողություն ունենալ Երևանի կառավարման նկատմամբ, ինչը բացառում էր քաղաքական և կուսակցական առումով չեզոք կառավարումը, քաղաքի խնդիրների վրա կենտրոնացումը: Այն քաղաքականացնում էր կառավարումը: Այսօր պարզ է, որ այդ ճանապարհը հաստատվեց, որ դեպի ճգնաժամ տանող ճանապարհ է եղել»,-ասաց Ղուկասյանը:

Անդրադառնալով հարցին, որ ճգնաժամ է առաջացել նաև բազմաթիվ համայնքներում ՏԻՄ ընտրություններից հետո, քանի որ  մի համայնքում թեկնածու է ձերբակալվում, մեկ այլ տեղ ինքնաբացարկ են հայտնում և նոր ընտրություններ են հայտարարվում, Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ սա չի խոսում քաղաքական ճգնաժամի մասին. ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 39 կուսակցություն, որից 35-ն անցել են ավագանու կազմ: Նրա խոսքով՝ ակնհայտ է իշխող ուժի ձգտումը ՏԻՄ կառավարումը դարձնել կուսակցական, այսինքն՝ այն գիծը, որ Երևանի ընտրություններով մեկնարկեց, շարունակվում է առայսօր:

«Մեծ հաշվով, ՏԻՄ ընտրություններում հաղթեցին տեղական էլիտաները: Դրանց մի մասը ընտրությունների գնաց ՔՊ-ի դրոշի տակ, որոշ տեղերում գնացին խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ, որոշ տեղերում էլ՝ արտախորհրդարանական ուժերի հետ: Բայց մեծ հաշվով, կարող ենք փաստել, որ տեղական էլիտաները վերարտադրվեցին: Մեծ հաշվով մունիցիպալ հարցերը վերածվել են 3-4 հարցի՝ ճանապարհների ասֆալտապատում և լուսավորում, թափոնների կառավարում և տեղական կառուցապատման թույլտվությունների տրամադրում: Ինչպե՞ս էր այդ կառավարություն իրականացվում. Ըստ իս շատ վատ: Ինչպե՞ս է լինելու սրանից հետո, ըստ իս նույնն է լինելու»,-նկատեց Անդրիաս Ղուկասյանը՝ հավելելով, որ  քրեական հետապնդումներն ակտիվ գործիք են ՏԻՄ համակարգում, և ընդհանուր առմամբ, տասնյակ եթե ոչ հարյուրավոր քրեական գործեր են հարուցված համայնքների ղեկավարների նկատմամբ:

«Մենք Երևանում տեսանք, որ կուսակցական կառավարումը արմատական բարեփոխումների չբերեց: Այսօր, երբ ԵՄ-ն 120 մլն եվրո է տրամադրում Երևանին կանաչապատման, էլեկտրական տրանսպորտի ստեղծման և նմանատիպ այլ ծրագրերի համար, իհարկե, քաղաքապետի փոփոխության հարցը շոշափում է նաև այդ հանգամանքը: Արդյոք դա պայքար չի իշխող ուժի ներսում այդ ֆինանսական հոսքերին տիրապետելու համար: Կարող ենք ամփոփել, որ էական բարելավում ՏԻՄ կառավարման համակարգում չունենք, ընդամենը կա պայքար դրամական միջոցների հսկողության համար և հնարավորություն վարչական ռեսուրսներն օգտագործելու: Ոչ մի տեղ չկան 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան զարգացման ծրագրեր»:

«Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին, նշեց, որ այս գործընթացը դիտարկում է համապետական գործընթացների ֆոնին, որի շրջանակներում ՔՊ-ն, հետևողականորեն օգտագործելով նաև պետական, վարչական ռեսուրսները, իրավապահների ռեպրեսիվ ռեսուրսը, ՏԻՄ մարմիններում իշխանությունը զավթելուն ուղղված արշավ է վարում: Խոսքը վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքներն իրենց շահերին հարմարեցնելու, այդ արդյունքները խմբագրելու գործընթացի մասին է, որը ուղեկցվում է ակնհայտ քաղաքական կալանավորումներով: Ես սա դիտարկում եմ ՏԻՄ-երում տոտալ իշխանություն ստանձնելու շրջանակներում, բայց, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ եթե պատահաբար մոլորված ոչխար է եկել, մոլորված եզ չի եկել, ուրեմն հանցանքը փո՞քր է:

Առերևույթ իշխանության զավթման գործընթաց  է տեղի ունենում՝ բռնության գործադրմամբ, որովհետև եթե մենք կարծում ենք, որ բռնություն գործադրել ասելով պետք է նկատի ունենալ միայն մահակներով մարդկանց կառավարական շենքերում ծեծելը, կամ շենքերի մուտքերում գնդակահարելը, բացարձակապես այդպես չէ: Բռնություն է ցանկացած ոչ իրավաչափ գործողություն, որը ուղղված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակմանը ուժի կիրառման միջոցով»,-ասաց Նահապետյանը:

Նրա խոսքով՝ սա նախ ամբողջովին կդեգրադացնի Հայաստանում առանց այդ էլ դեգրադացված քաղաքական հարաբերությունները, երկրորդ՝ սա խաղի լեգիտիմ կանոն կսահմանի, որ որևէ պաշտոնի հավակնորդը կարող է բռնություն գործադրել այդպիսի պաշտոնի հասնելու համար, այսինքն՝ չի բացառվում, որ վաղը այլ ընտրություններում մարդիկ, որոնք այսօր թեկնածու են գողանում և պահում, վաղը կգողանան քվեատուփը կպահեն, կնիքը կպահեն և այլն:

«Հայաստանի բրենդերից մեկը, որը դեպի ժողովրդավարություն գնացող պետություն է, հօդս կցնդի: Ես իմ մաքսիմալ հնարավորությունները օգտագործելու եմ, որ Հայաստանի այդ ռեյտինգը հօդս ցնդի, որովհետև կեղծիքի մեջ ապրելը միայն կարող է վնասել մեզ: Այս գործողությունների արդյունքում Հայաստանի վարկանիշի անկում կլինի:

Իսկ ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հետ կապված խնդրին, մենք տարբեր կողմերից կարող ենք  քննարկել այդ հարցը, որ քաղաքական մարմնում գործադիր բլոկը ղեկավարողը  պետք է քաղաքական թիմի հետ պատասխանատվություն ունենա: Ես ուզում եմ, որ մենք հիշենք, որ այս գործընթացների հիմնական սուբյեկտը, շահառուն Երևան համայնքն է և երևանցիները: Եվ եթե երևանցու համար ավելի վատ է լինելու քաղաքական ճիշտը հաստատելու շրջանակներում, ապա այդ ճիշտը այդքան էլ ճիշտ չէ, որովհետև քաղաքականության մեջ ճիշտ է այն, ինչը մարդուն երջանկություն է պարգևում»,-ընդգծեց Միքայել Նահապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում