Tuesday, 21 07 2026
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը

Հայտնի շրջանակների կողմից տարածվող թեզը, թե իբր «Իմ քայլը» խմբակցությունը կողմ չի եղել ավտոբուսների գնմանը, քաղաքագիտական անգրագիտություն է

Մեկ կենտրոնի կողմից հրահանգված և հայտնի շրջանակների կողմից տարածվող թեզը, թե իբր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կողմ չի եղել ավտոբուսների գնմանը, ոչ միայն սուտ է, այլև քաղաքագիտական անգրագիտություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:

Նա նշել է. «Նախ տրանսպորտի և Երևանի մյուս խնդիրների լուծումը «Իմ քայլի» նախընտրական ծրագրի մաս է, ապա առանց «Իմ քայլի» ապահոված ձայների Երևանի քաղաքապետարանում ավագանին ոչ մի որոշում չեր կարող կայացնել, այդ թվում՝ ավտոբուսների կամ վերելակների գնման: Հետևաբար, Երևանում և՛ լուծված, և՛ չլուծված խնդիրների պատասխանատուն Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն է:

Բացի այդ, Երևանի քաղաքապետարանը այս ընթացքում ունեցել է ՀՀ Կառավարության բացարձակ աջակցությունը. մասնավորապես նախ սուտ է, որ քաղաքապետարանը միայն իր միջոցներով է իրականացրել այդ ծրագրերը, օրինակ միայն ավտոբուսների գնման համար

Կառավարությունը ս.թ. նոյեմբեր ամսին 2 մլրդ 170 մլն դրամ գումար է հատկացրել Երևանին՝ ավտոբուսների ներմուծման հետ կապված հարկային պարտավորությունները կատարելու նպատակով:

Բացի այդ 2020թ., 2021թ. և 2022թ. պետական բյուջեով Երևան քաղաքին միայն ֆինանսական համահարթեցման տրամաբանությամբ հատկացվել է 13.4 մլրդ-ական դրամ՝ յուրաքանչյուր տարի կամ ընդհանուր 30.2 մլրդ դրամ:

Ի հավելումն, միայն մի շարք ներքոնշյալ ծրագրերով 2022թ. Երևան քաղաքին կհատկացվի ևս 15 մլրդ 46 մլն դրամ՝ տարբեր միջոցառումների իրականացման համար: Նույն ցուցանիշը 2021թ. եղել է 12 մլրդ 201 մլն դրամ:

Առհասարակ դոտացիայի հետ միասին 2022թ. Երևան քաղաքին բյուջեով հատկացվել է 28 մլրդ 446 մլն դրամ, իսկ 2021թ.՝ 25 մլրդ 601 մլն դրամ:
Այսպիսով.

Երևանի էներգաարդյունավետության բարձրացման և արտաքին լուսավորության համար 2022թ. կհատկացվի 2 մլրդ 516 մլն դրամ, իսկ 2021թ. հատկացվել է 3 մլրդ 149 մլն դրամ:
Երևան քաղաքի փողոցների ճանապարհաշինական աշխատանքների համար 2022թ. կհատկացվի 3 մլրդ 284 մլն դրամ, իսկ 2021թ. հատկացվել է 784 մլն դրամ:

Երևանում ճանապարհային երթևեկության կարգավորման համար 2022թ. կտրամադրվի 766 մլն դրամ:

Մետրոպոլիտենի աշխատանքի անխափան կազմակերպման համար 2022թ. կտրամադրվի 4 մլրդ 998 մլն դրամ, իսկ 2021թ. տրամադրվել է 3 մլրդ 575 մլն դրամ:

Վերգետնյա էլեկտրատրանսպորտի (տրոլեբուսներ) համար 2022թ. կտրամադրվի 628 մլն դրամ, այդքան էլ՝ 2021թ.ին:

Ջրամատակարարման ապահովման համար 2022թ. կտրամադրվի 1 մլրդ 852 մլն դրամ, իսկ 2021թ. տրամադրվել է 2 մլրդ 85 մլն դրամ:

Աղբահանության համար 2022թ. կհատկացվի 590 մլն դրամ, իսկ 2021թ.ին՝ 1 մլրդ 562 մլն դրամ:
Անշարժ գույքի պահպանման հետ կապված ծառայություններ՝ 2022թ.ին հատկացվել է 411 մլն դրամ, 2021թ.՝ 418 մլն դրամ:

Կից ներկայացված է բյուջեով Երևանին հատկացվող գումարները՝ ըստ տարիների»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում