Sunday, 12 07 2026
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը

Հայաստանի ռեսուրսների «մաշվող քոքը». վտանգավոր պարադոքս

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկմանը հայտարարում է, որ Հայաստանի կառավարող մեծամասնությունը քաղաքական ռեսուրսների սպառված վիճակում է և դա բերում է նրան, որ Հայաստանը հայտնվում է արտաքին ուժգին ճնշումների ներքո: Նախկին նախարարը իրավացի է տեսական իմաստով՝ քաղաքական ռեսուրսների սպառումը բերում է արտաքին ճնշման ավելացման: Ամբողջ հարցն այն է, թե ինչ է նշանակում քաղաքական ռեսուրս պետական օրգանիզմի մասշտաբով:

Բանն այն է, որ քաղաքական ռեսուրսի իմաստով Հայաստանն այսօր ունի խնդիր, որը առավելապես հենց Սեյրան Օհանյանի դաշտում է: Հանուն արդարության պետք է նկատել, որ Հայաստանն այդ խնդիրը ունեցել է միշտ, այդ թվում այն ժամանակ, երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, իսկ Հայաստանն արտաքին ուժգին ճնշման տակ ստիպված էր տեղի տալ անվտանգային խաթարումներով ակնհայտորեն հղի ճնշումներին, Հայաստանը Եվրասիա-թյուրքական բլոկներով խեղդելու նպատակադրումներին: Բայց, առավել ևս անցած լինելով այդ ամենով, պաշտպանության նախկին նախարարի համար թերևս առավել քան հստակ պետք է լիներ, թե արտաքին ճնշումներին դիմակայելու համար պետության համար ինչ կարևոր նշանակություն ունի քաղաքական որակներով աչքի ընկնող, բովանդակային ընդդիմությունը, որը պետության անվտանգային և զարգացման այլ խնդիրների առումով ներկայացնում է որևէ իշխանության մոտեցումների բովանդակային այլընտրանք, այլ ոչ թե դնում ամեն գնով իշխանության վարկանիշը «մինչև քոքը» մաշելու խնդիր, առաջնորդվելով «նպատակն արդարացնում է միջոցը» տրամաբանությամբ: Այդ տրամաբանությունը «մինչև քոքը» մաշեցնում է հենց Հայաստանի քաղաքական ռեսուրսը: Հայաստանի ներկայիս կառավարող մեծամասնությունը բոլորովին աչքի չի ընկնում իր քաղաքական բովանդակության որակով և խորությամբ, սակայն այդուհանդերձ կարողանում է այլ բաղադրիչների շնորհիվ ապահովել ռեսուրսային բազայի կարևորագույն գործոններից մեկը՝ լեգիտիմությունը:

Հանուն արդարության պետք է նկատել նաև, որ իր քաղաքական անորակությամբ և իր «կենսագրությամբ», գործող իշխանության լեգիտիմության հարցում նրան կամա, թե ակամա էապես օգնում է հենց այն ընդդիմությունը, որ ներկայացնում է Սեյրան Օհանյանը: Սակայն, սա խաղի կարճաժամկետ մեխանիզմ է և զուրկ է Հայաստանում խորքային դիմադրունակություն ապահովելու ներուժից, որովհետև այդ խորքային քաղաքական դիմադրունակությունը ձևավորվում է երկու առանցքային բաղադրիչի օգնությամբ՝ լեգիտիմ իշխանություն և լեգիտիմ ընդդիմություն: Հայաստանում առյաժմ մի վիճակ է, երբ մեկի լեգիտիմության «սնուցող» ռեսուրս է մյուսի ոչ լեգիտիմությունը: Հայաստանի քաղաքական ռեսուրսային ապահովման համար կարևորագույն է այն, թե կա՞ արդյոք Հայաստանում ռեսուրս այդ  իրավիճակը շտկելու և քաղաքական դիմադրունակության երկու թևերի լեգիտիմության բովանդակային, որակական համաչափ բազա ապահովելու համար:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում