Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Ալիևը Ղարաբաղի պատճառով է հրաժարվել Դուշանբեի գագաթնաժողովին մասնակցելուց. Независимая газета

Ռուսական Независимая газета թերթը փորձել է պարզել, թե ինչու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել սեպտեմբերի 2-3-ին Դուշանբեում տեղի ունենալիք ԱՊՀ երկրների հոբելյանական գագաթնաժողովին մասնակցելուց։ Այն, որ Ալիևը հրաժարվել է մասնակցել այդ գագաթնաժողովին, հայտնի դարձավ օգոստոսի 16-ին։ Չգիտես ինչու, պաշտոնական Բաքուն, սկզբնական շրջանում հաստատելով Դուշանբեի գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի մասնակցությունը, դրանից 3 օր անց մտափոխվեց։

Ենթադրվում է, որ դրա պատճառ կարող է հանդիսանալ Սոչիում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձախողված բանակցությունները։ Ալիևի այդ դեմարշը գլխավորապես պայմանավորված է ղարաբաղյան բանակցային գործընթացի վերջին զարգացումներով։ Ասում են, թե Բաքուն դժգոհ է միջնորդների դիրքորոշումից և մասնավորապես նրանից, որ նրանք ճնշումներ չեն բանեցնում Հայաստանի վրա, որը գրեթե 20 տարի շարունակ տիրում է Ադրբեջանի «օկուպացված» տարածքներին։

Փորձագետներն Ալիևի այս քայլը որակում են որպես Մոսկվային հասցեագրած ազդանշան. Ռուսաստանը դադարում է հակամարտությունների կարգավորման հարցում գործընկերների աչքում միջնորդ լինելուց։ Ավելին, եղբայրական մայրաքաղաքներում նրան մեղադրում են առևտրային պատերազմներ սանձազերծելու մեջ, ինչի նպատակը Կրեմլի համար շահավետ տնտեսական ու քաղաքական փոխզիջումներին պարտադրելն է։ Դա առաջին հերթին վերաբերում է ՎՈՒԱՄ-ի երկրներին (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա)։

Կառնեգիի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն նշում է. «Այն, որ Ալիևը գնացել է այդպիսի քայլի, վատ է Ռուսաստանի համար, քանի որ նա իր գործընկերների աչքերում կորցնում է միջնորդի իր կերպարը և վերածվում է Հայաստանի լոբբիստի։ Այն, որ դա անում է հենց Ալիևը՝ զգուշավոր ու խելացի քաղաքական գործիչը, խոսում է այն մասին, թե նրան ուր են հասցրել։ Ալիևի քայլը հաստատում է ԱՊՀ-ի անընդունակությունը»։

Հայտնի է, որ Դուշանբեի գագաթնաժողովին, Ալիևի փոխարեն, մասնակցելու է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն։ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը նշել է. «ԱՊՀ ոչ պաշտոնական և անգամ պաշտոնական գագաթնաժողովները վերածվել են հետխորհրդային նախագահների ակումբի։ Վերջին տասնամյակում իրականացված հանդիպումների ժամանակ ընդունվում և իրագործվում են միայն աննշան հարցեր։ Գաղտնիք չէ, որ շատ նախագահներ ԱՊՀ երկրների գագաթնաժողովներին ժամանում են այն դեպքում, եթե նախնական պայմանավորվածություն են ունենում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման վերաբերյալ։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ Իլհամ Ալիևը հանդիպել էր ոչ վաղ անցյալում Սոչիում և մանրամասն քննարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ «Հայկական կողմի ցուցաբերած համառության» պատճառով անիմաստ է դարձել Ալիև-Մեդվեդև-Սարգսյան եռակողմ հանդիպումների պլանավորումն ու անցկացումը։ Այդ դեպքում չարժե գնալ Դուշանբե և ժամանակ կորցնել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում