Tuesday, 21 07 2026
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար

Նախկին համակարգի ՏԻՄադրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին:«Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ, պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված»,, ֆեյսբուքյան գրառում է արել Նիկոլ Փաշինյանը: Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ 36  համայնքում տեղի ունեցած ընտրությունից Փաշինյանի ՔՊ կուսակցությունը հաղթել է 24-ում: Մնացյալ 12 համայնքների գերակշռող մասում հաղթել են գործող ղեկավարները, որոնք ներկայացել էին առավելապես իրենց անվանումները կրող դաշինքային ձևաչափով, իսկ գործնականում պաշտոնավարում են այսպես ասած նախկին կառավարող համակարգի շրջանից:

Ընդ որում հետաքրքիր է այն, որ նախկին կառավարող համակարգը ՏԻՄ ընտրությանը չի մասնակցում այն ձևաչափերով, ինչով մասնակցեց խորհրդարանի ընտրությանն ու զբաղեցրեց երկրորդ և երրորդ տեղերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներով: Բայց, թեև երկու այդ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չեն մասնակցում ՏԻՄ ընտրությանը իրենց դեմքով ու անունով, այդուամենայնիվ ՏԻՄ մակարդակում գործող համայնքապետերից յուրաքանչյուրի հաղթանակը վերագրում են իրենց, այդպիսով նաև որոշակիորեն «մատնելով» այդ համայնքապետերին: Այդուհանդերձ, առանցքայինը իհարկե այն է, որ Հայաստանում հերթական անգամ անցկացվում է ընտրություն, որտեղ պատկերը ձևավորվում է հասարակության կամքով, հանրային քվեի միջոցով: Դրա վկայություն է այն, որ գործող իշխանությունը, որ համապետական ընտրությանը ստացել է 53 տոկոս ձայն, չի գնում ՏԻՄ համակարգում ամեն ինչ վերցնելու «ավանդական ճանապարհով»: Սա իհարկե կարևոր ձեռքբերում է, բայց ոչ բավարար՝ որպեսզի ՏԻՄ ընտրակարգը համարվի այսպես ասած ձևավորված կամ վերականգնված:

Բանն այն է, որ ՏԻՄ մակարդակում ընտրությունը շարունակում է հիմնված լինել հատկանիշների և բնութագրերի այն ամբողջ համալիրի վրա, որ ձևավորվել է դեռևս նախկին կառավարող համակարգից և ըստ էության բխում է այդ համակարգի բնույթից և տրամաբանությունից: Ու, թեև կամարտահայտման առումով չկա նախկին մամլիչը կամ պարտադրանքը, այդուհանդերձ դա միայն առաջին քայլն է, որովհետև խորքային առումով ընտրությունը իհարկե զուտ քվեարկության մեխանիզմը չէ, այլ նաև այն բովանդակությունը, որ դրվում է այդ ընտրության հիմքում: Իսկ այդ առումով Հայաստանն ունի անցնելու դեռ երկար ճանապարհ: ՏԻՄ ընտրությանը կառավարող կուսակցությունից, ըստ էության մասնակցել են միայն արտախորհրդարանական մի խումբ քաղաքական ուժեր, որոնք սակայն արձանագրել են հարաբերական հաջողություն, քանի որ ընտրությունը հեռու է քաղաքական բովանդակությունից և կառավարող մեծամասնության մրցակիցները հիմնականում եղել են հենց նախորդ համակարգից եկող համայնքապետերը՝ իրենց անվանումներով դաշինքներով, որոնք այլ կերպ, քան հակաքաղաքական տրամաբանությամբ միավորներ, դժվար է անվանել: Ըստ այդմ, ՏԻՄ մակարդակում առանցքային մյուս քայլը թերևս ամենաբարդը, բայց ամենակարևորն է՝ ընտրության քաղաքական բովանդակության ապահովում: Ի վերջո, ՏԻՄ մակարդակը պետք է լինի համապետական քաղաքական կյանքի այսպես ասած հիմնասյունը, ինչպես որ է ամբողջ աշխարհում: Սա պետք է լինի իհարկե երկկողմ երթևեկության տրամաբանությամբ գործընթաց, այսինքն քաղաքական ռեֆորմացիա թե համապետական, թե ՏԻՄ մակարդակներում միաժամանակ՝ համապետականից ՏԻՄ և հակառակ ուղղությամբ: Ընդ որում, կառավարող ուժից ավելի, այդ հարցում թերևս պետք է շահագրգռություն ձևավորեն այն ուժերը, որոնք իրապես շահագրգռված են հայաստանյան քաղաքականության հին տրամաբանությունն ու բնույթը թոթափելու հարցում: ՏԻՄ մակարդակն այդ ուժերի համար կարող է դառնալ համատեղ աշխատանքի դաշտ, և որոշակիորեն նաև ինդիկատոր՝ քաղաքական որակական վերափոխումների հարցում նրանց շահագրգռության համար:

 

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում