Tuesday, 14 07 2026
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն

Երկարատև աշխատանքի ու հոգատարության արդյունքում նրանք կարող են դրսևորել իրենց կարողությունները (տեսանյութ)

Այսօր Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների աշխատանքների ցուցահանդես-վաճառքի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, պատվավոր հյուրեր, լրագրողներ:

Միջոցառման նպատակն էր մեկ անգամ ևս հասարակությանը ներկայացնել մանկատան առօրյան, այնտեղ իրականացվող աշխատանքները, սաների կարողությունները: Ցուցահանդեսին ներկայացված էին ձեռքի աշխատանքներ` ասեղնագործություն, կավից և փայտից պատրաստված իրեր, գոբելեն, մաքրամե, որոնք նրանց մտքի և հնարավորությունների արտահայտությունն էին:

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Մարիա Դոցենկոն բացման խոսքում նշեց. «Բոլոր երեխաներն ունեն ընտանիքում ապրելու, այլ երեխաների կողքին հանրակրթական դպրոցում կրթություն ստանալու և հասարակական կյանքին մասնակցելու իրավունք: ՄԱԿ-ի գրասենյակն աջակցում է երեխաների իրավունքների պաշտպանության գործում իրականացվող աշխատանքներին ու ծրագրերին: Այս ցուցահանդեսը ևս առիթ է օգնելու և աջակցելու մեր երեխաներին»:

Մանկատան տնօրեն Հ. Բալասանյանը շնորհակալություն հայտնեց համագործակցող կողմին և իր խոսքում կարևորեց. «Մենք գնահատում ենք ՄԱԿ-ի աջակցությունն ու երեխաներին ընձեռած հնարավորությունը՝ հասարակության առջև իրենց արվեստը ցուցադրելու գործում: Մեզ համար առաջնային խնդիր է հասարակությանը ներկայացնել այս երեխաներին, նրանց հետ կապված խնդիրներն ու դժվարությունները, բայց և միաժամանակ փորձում ենք ցույց տալ, որ նրանք ևս ունեն մեծ ներուժ, օժտված են հիանալի ունակություններով և երկարատև աշխատանքի, հոգատարության ու խնամքի արդյունքում կարողանում են դրսևորել իրենց կարողությունները: Այս ցուցահանդեսը ասածիս վառ ապացույցն է»:

Մանկատան շնորհալի սաները գեղեցիկ աշխատանքների համար՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից պարգևատրվեցին վկայականներով ու նվերներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում