Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Հայաստանի համար մեկ այլ կարևոր իրադարձություն Բրյուսելում

Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման մասին տեղեկությունն ամբողջապես կլանել է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի Վեհաժողովի հանդեպ հնարավոր ուշադրությունը: Մինչդեռ, խոսքը տևական ընդմիջումից հետո իրականացվող միջոցառման մասին է, որը կարող է էական նշանակություն ունենալ ռեգիոնալ կյանքում, մի շարք առումներով, այդ թվում հենց հայ-ադրբեջանական հակամարտության: Արևելյան գործընկերության ծրագրի դեկտեմբերյան Վեհաժողովը երևի թե պատասխանելու է հարցին, թե ինչ ապագա է սպասվում ծրագրին, կամ որքանով է գործնական ինտենսիվ աշխատանքի այն մտադրությունը, որ արտահայտվեց ամիսներ առաջ Եվրոպայի Խորհրդի նախագահի ռեգիոնալ այցի շրջանակում, այդ թվում այն մեծածավալ ֆինանսական փաթեթների շրջանակում, որ Եվրամիությունը մտադիր է հատկացնել մասնավորապես Հայաստանին ու Վրաստանին:

Բրյուսելում տեղի ունեցող Փաշինյան-Ալիև հանդիպման առնչությամբ դիտարկումներում խոսվում է այն մասին, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում Եվրամիության ներգրավումը կարող է զգալի նպաստ բերել ընդհանուր իրավիճակի կայուն կառավարման գործին: Սակայն, այդ իմաստով թերևս առավել էական է Արևելյան գործընկերության ծրագրի համատեքստում Եվրամիության ակտիվության հեռանկարը, որովհետև այդ ծրագիրը միջոց է, որը կապահովի Եվրամիության ռեգիոնալ առավել լայն, խորքային, բազմաշերտ և բազմաճյուղ ներգրավվածություն, հետևաբար նաև այդ շրջանակում ազդեցություն հայ-ադրբեջանական հակամարտության ուղղությամբ: Այդ տեսանկյունից ի դեպ հարց է թերևս, թե Փաշինյան-Ալիև հանդիպումը Եվրոպայի Խորհուրդը որքանով է դիտում Արևելյան գործընկերության հեռանկարի պրիզմայով: Բոլոր դեպքերում, հարկ է չմոռանալ և հանրային ուշադրության կենտրոնում պահել այն, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի համար կարևոր իրադարձությունը լոկ Փաշինյան-Ալիև հանդիպումը չէ, այլ նաև ԵՄ Արևելյան գործընկերության Վեհաժողովը, որը շոշափելի նշանակություն է ունենալու նաև այն 2,6 միլիարդ եվրոյի ֆինանսական փաթեթի ճակատագրի իմաստով, որ Հայաստանին մտադիր է հատկացնել Եվրամիությունն առաջիկա հինգ տարիներին, թե տնտեսական, թե նաև զգալի առումով քաղաքական-անվտանգային էական նշանակություն ունեցող ուղղություններում: Հիշենք, որ այդ փաթեթից մի քանի հարյուր միլիոն եվրոն նախատեսված է ուղղել Սյունիքին՝ բիզնեսի աջակցության, ինչպես նաև Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում