Wednesday, 08 05 2024
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»

Կործանված Պոմպեյ քաղաքի բացառիկ ցուցանմուշները ներկայացվեցին Ազգային պատկերասրահում

Մեկ օր Պոմպեյում» ցուցադրության շրջանակում ներկայացված են կենցաղային իրեր, մարմարե ու բրոնզե արձանիկներ, ոսկե, արծաթե նրբագեղ զարդեր, որմնանկարների բեկորներ և եզակի այլ նմուշներ, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել մ. թ 79 թվականին Վեզուվի ժայթքման հետևանքով կործանված հռոմեական քաղաքի՝ Պոմպեյի առօրյայի, նիստուկացի, բարքերի մասին:

Հետաքրքիր ցուցանմուշներով հարուստ ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի խոսքով՝ նմուշները Պոմպեյի հնագիտական արգելոցից են բերվել Հայաստան և առաջին անգամ են ներկայացվում Կովկասում: «Այս ցուցադրությունն ամփոփում է լեգենդար քաղաքի կյանքը: Այն ոչ թե վախճանի, մահվան, կործանման մասին է, այլ ապրեցնող ցուցահանդես է, որը վերակերտում է կյանքը»,-շեշտեց նա և հավելեց, որ ներառվել է ավելի քան հարյուր արտեֆակտ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ շեշտեց, որ հայերի և իտալացիների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, իսկ ցուցահանդեսը և մշակութային այլ միջոցառումներն օգնում են տեսնելու երկու ժողովուրդների նմանությունները՝ խնդիրներով, նվաճումներով, ավանդույթներով ու սովորույթներով:

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն ընդգծեց, որ հրաբխային ապարների շնորհիվ քաղաքում պահպանվել է այն ամենը, ինչին դիպել է լավան՝ թե՛ մարդկանց, թե՛ արվեստի գործերը, թե՛ կենցաղային պարագաները: «Այս ցուցադրությունը եզակի հնարավորություն է ականատես դառնալու ոչինչ չկասկածող բնակիչների առօրյա կյանքին հենց ողբերգության նախօրեին: Ներկայացված են սքանչելի սափորներ, զարդեր, նույնիսկ սիրահար զույգի կաղապարը»,-ասաց դեսպանը:

Նրա հավաստիացմամբ Պոմպեյի հնագիտական արգելոցն աչքի լույսի պես է պահում ցուցանմուշները և դժվարությամբ է որոշում կայացնում այլ երկրում ցուցադրել դրանք:

Ցուցահանդեսը, որի բացմանը ներկա էին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, այլ պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և արվեստագետներ, կազմակերպվել է Հայաստանում Իտալիայի դեսպանության ու Պոմպեյի հնագիտական արգելոցի համագործակցությամբ և Glocal Project Consulting ընկերության աջակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում