Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում քննարկվել է համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ

Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, նախ վարչապետ Փաշինյանը դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների գործընկերներին, ապա տեղի է ունեցել է արարողակարգային տեսալուսանկարահանում:

Ըստ աղբյուրի՝ նեղ կազմով նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Ուրախ եմ ողջունել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ հարգարժան Ակիլբեկ Ուսենբեկի Ժապարովին և մաղթել նրան բեղմնավոր աշխատանք իր պատասխանատու պաշտոնում։

Այսօրվա հանդիպումը մեզ համար շատ նշանակալից իրադարձություն է։ Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք Երևանում ընդունելու բարձրաստիճան հյուրերի, անցկացնելու միջկառավարական խորհրդի նիստը՝ դրանով իսկ նպաստելով մեր Միության ամրապնդմանը։

Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությունը մեր կառավարության գործունեության առաջնահերթություններից է։ Մենք պատրաստ ենք այսուհետ ևս գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար։

Հարգելի գործընկերներ, բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկում։

Մենք փորձել ենք մեր հանդիպման համար ստեղծել առավել հարմարավետ մթնոլորտ։ Հուսով եմ՝ մեզ կհաջողվի աշխատել ոչ միայն մեր օրակարգային հարցերի շուրջ, այլ նաև օգտվել անմիջական շփման և մտքերի փոխանակման հնարավորությունից»:

ՀՀ վարչապետի աշխատակազմից այտնում են, որ այնուհետև նիստի մասնակիցներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի: Քննարկվել են նաև տարբեր ոլորտների շուկաներում նոր կարգավորումների ներդրմանը, մաքսային կանոնակարգերին, ինչպես նաև ԵԱՏՄ 2022 թվականի բյուջեին առնչվող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում