Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտում նոյեմբերի 18-ին ժ. 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել։ Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: Անդրադառնալով վերջին ժամերին սահմանային բախումների վերաբերյալ համացանցում և լրատվամիջոցներում ակտիվ տարածվող տեսանյութերին՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ դրանք մշտապես ուսումնասիրվում են համապատասխան կառույցների կողմից։ «Մինչև այժմ շրջանառված տեսանյութերում տեղ գտած իրադարձությունները տեղի են ունեցել ավելի վաղ»,- ասված է հաղորդագրությունում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ազգային անվտանգության, միջազգային հարաբերությունների ու Հանրային կառավարման փորձագետ՝ Սոսի Թաթիկյանի հետ: