Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ռուսասատանը ՀՀ իշխանություններին երեւի ասել է՝ մի դիմեք մեզ պաշտոնապես, դա մեզ նյարդայնացնում է

ՀՀ իշխանության մոտ գործում է ՌԴ-ին նեղություն չտալու մոտեցումը, որ հանկարծ չզայրանա, չասի՝ մեզ ինչի՞ եք նեղ վիճակի մեջ դնում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը

 Ադրբեջանը կրկին զինված հարձակում է իրականացրել Հայաստանի դեմ: Այս պայմաններում Հայաստանի բարձրաձայնելիք առաջնային խնդիրները որոնք պետք է լինեն միջազգային հարթակներում, որովհետև նորից ՌԴ-ին են դնում, նա էլ ասում է՝ դեռ պաշտոնական նամակ չենք ստացել; Կարծես հին ավանդույթների շարունակությունն է:

Խնդիրն յն է, որ մեր  իշխանություններն իրենք են նաև ասում, որ բանավոր դիմել են, բայց դեռ գրավոր չեն դիմել: Ինձ համար անհասկանալի է՝ ինչու է այդպես արվում: Գրավոր դիմելը բա՞րդ է: Եթե բանավոր հայտարարություն հնարավոր է անել օպերատիվ, կարելի է դա ուղղակի գրի առնել և գրավոր էլ ուղարկել: Ինձ թվում է, որ այդ գրավորը փոստով չեն ուղարկում, որ մի քանի օրից նոր հասնի: Ինչ-որ ընթացակարգեր կան, որ օպերատիվ կարելի է արագ ֆաքսով կամ այլ ճանապարհներով տեղ հասցնել, որ էնտեղից էլ չասեն՝ դեռ գրավոր չի եղել դիմում: Եթե բանավոր հայտարարում են, բայց գրավոր չեն դիմում ու մի բան էլ դրա մասին հայտարարում են, արդեն կասկածներ է առաջանում, որ դրա նպատակը ռուսներին հնարավորություն տալն է՝ պատասխանելու, որ գրավոր չենք ստացել եւ ոչինչ չանելու: Այնպես որ մինչև ՀՀ իշխանություններն այս հարցում պարզաբանում չմտցնեն, թե որն է նման գործելաոճի պատճառը, մտածել, որ իրենք իրոք անկեղծորեն ուզում են ինչ-որ մեկին  դիմել աջակցության խնդրանքով, ըստ պայմանագրային պարտավորությունների, բավականին բարդ է դառնում:

Երկրորդ, պետք չի սպասել, մինչև Ռուսաստանն արձագանքի: Երբ դիմում ենք ու տեսնում ենք, որ օպերատիվ չի արձագանքում, մենք սպասելու ժամանակ չունենք: Մենք արդեն մի անգամ դիմեցինք մայիսի 12-ի դեպքերից հետո: Հայաստանի իշխանությունները նույն օրը չդիմեցին, էլի օրեր տևեց, հետո որոշում էին թե երբ գրավոր դիմել, հետո որոշում էին, թե որ հոդվածով դիմել: Այս անգամ պետք է Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին զուգահեռ ու միաժամանակ դիմել ՄԱԿ-ի Անվտանգութան խորհրդին եւ ԵԱՀԿ-ին: Այն էլ պաշտոնապես, ոչ թե բանավոր: ՀՀ իշխանությունները պետք է որ իմանան, որ կան պաշտոնական ընթացակարգեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու համար: Պետք է դրանք գործադրել, որովհետև Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է, մինչև ՀԱՊԿ-ի անդամ լինելը, մինչև Ռուսաստանի կցորդ լինելը: Արդեն պարզ է դառնում, որ Ռուսաստանի հետ անվտանգութան ու փոխօգնութան վերաբերալ պայմանագրերը ոչ թե իրական ու փոխշահավետ պայմանագրեր են, այլ ուղղակի այդ պայմանագրերով Կրեմլը Հայաստանին կցել է իրեն և չի պատրաստվում այդ պայմանագրերում նշված որևէ պարտավորություն կատարել: Ուրեմն մինչև այդ ամեն ինչը Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է, ԵԱՀԿ-ի անդամ է: Դրանք ևս որոշակի անվտանգային բարձիկ ապահովող, երկրների տարածքային ամբողջականությունն ապահովող մարմիններ են: Հայաստանը պետք է վերջապես հիշի, թե ինքը նաեւ որ անվտանգային համակարգերի անդամ է և լինի այդ համակարգերում: Իսկ անպիտան անվտանգային համակարգերից, ինչպիսին են ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանի հետ պայմանագրերը, եթե դրանց դավաճանությունը հերթական անգամ կրկնվի՝ պետք է պարզապես դուրս գալ եւ փնտրել ավելի լուրջ ու ուժեղ դաշնակիցներ:

Ռուսաստանից կախվածությո՞ւնն է ստիպում ՀՀ իշխանություններին որոշակի զգուշություն դրսևորել, վերապահումներ ունենալ միջազգային կառույցներին դիմելու առումով:

Նեղություն չտալու մոտեցումն է, որ հանկարծ Պուտինը չզայրանա, չբարկանա, չասի՝ մեզ ինչի՞ եք նեղ վիճակի մեջ դնում, դուք չգիտե՞ք, որ մենք Ադրբեջանի դաշնակիցն ենք, ոչ թե Հայաստանի, և երբ դուք մեզ պաշտոնապես դիմում եք, մենք ստիպված ենք լինելու հիշել մեր պայմանագրային պարտավորությունների մասին ու կամ լղոզել, թե տեղի ունեցող իրադարձությունները չեն համապատասխանում այդ պարտավորություններին, կամ էլ հրապարակայնորեն խոստովանել, որ չենք պատրաստվում դրանք կատարել, ու բացահայտ ասել՝ կներես, մենք մեր համագործակցությունն Ադրբեջանի հետ պետք է շարունակենք, իսկ Հայաստանը խանգարող հանգամանք է ուղղակի: Այդ ամեն ինչը բարձրաձայնելը Ռուսաստանի համար շատ բարդ է և վտանգներ է  իր մեջ պարունակում, դրա համար էլ իրենք միշտ ՀՀ իշխանություններին ասել են՝ մի դիմեք մեզ պաշտոնապես, դա մեզ  նյարդայնացնում է: Եվ ՀՀ իշխանություններն ասել են՝ դե լավ, քանի որ դուք մեր մեծ եղբայրն եք, քանի որ  մենք կցված ենք ձեզ վաղուց և հիմա չենք պատրաստվում ձեզնից ազատվել, ուրեմն եթե ասում եք՝ մի դիմեք, մենք էլ չենք դիմի: Այ էդ վիճակն է հիմա:

Ի վերջո, ինչո՞ւ իրավիճակը սահմանին այսպես լարվեց և լայնամասշտաբ  գործողություններ սկսվեցին: Ադրբեջանն ի՞նչ ծրագիր է իրականացնում, գինը Սյունիքի միջա՞նցքն է:

Դե արդեն վերջին 1-2 ամիսների ընթացքում Ադրբեջանը որերորդ զորավարժություններ է անցկացնում: Ընդհանրապես, վերջին 3-4 ամիսներին 6 զորավարժություն է անցկացրել Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին, այդ թվում՝ Նախիջեւանում եւ Լաչին-Քելբաջար հատվածում: Պատահական չէ, որ իրենք այդպես օպերատիվորեն մոտեցնում են իրենց զորքերը մեր սահմաններին, ինչը չեն էլ թաքցնում: Իրենք այս ամեն ինչը լավ պատրաստել են: Թե ինչու Հայաստանը չի պատրաստվել այդ սադրանքին, թե ինչու չի պլանավորել իր բոլոր քայլերը, թե Ադրբեջանի նման հնարավոր սադրանքներից հետո ինքն օպերատիվ ինչ քայլերի պետք է դիմի, թե գետնի վրա, թե դիվանագիտական հարթակներում, ինձ համար անհայտ է:

Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի և Իրանի նախագահներն են հեռախոսազրույց ունենում, կարծեք թե ՀՀ իշխանությունների փոխարեն Պուտինն է որոշակի հեռախոսազանգեր իրականացնում: Ի՞նչ է կատարվում այդ առումով՝ հաշվի առնելով, որ մինչեւ այս պահը ՀՀ վարչապետը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել:

Ես արդեն ասացի, թե ինչ մեթոդաբանություն պետք է ունենան Հայաստանի քայլերը:  Որ որևէ իրական հույս փայփայել Ռուսաստանի աջակցությունից պետք չի: Բայց եթե այդ հույսը կա, թող գոնե պաշտոնապես դիմեն գրավոր ընթացակարգերով, որ գոնե մերժում ստանալուց հետո այլեւս լիովին ազատ լինենք ազատվելու այդ դավաճանական գրկախառնությունից եւ մեր քայլերն անենք մեր ինքնիշխանությունն ամրապնդելու եւ իրական դաշնակիցներ գտնելու ուղղությամբ: Զուգահեռ՝ ՄԱԿ ԱԽ-ին դիմել: Այս մեկը հիմա հրատապ է ու գերկարեւոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում