Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Արցախի օկուպացված տարածքների բնակիչները անհատական կարգով կարող են դիմել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի. Այդ իմաստով նոր իրավիճակ է ստեղծվել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը

ՄԻՊ-ը երեկ իր հայտարարության մեջ նշում է, որ առաջնահերթ խնդիրը Ադրբեջանի զինծառայողների հեռացումն է  մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից և դրա հիմքերը  մենք ունենք իրավական տեսակետից: Մենք միջազգային հարթակում այս մասով ի՞նչ կարող ենք անել: Կարո՞ղ ենք արդյոք աջակցություն ստանալ միջազգային իրավունքի տեսակետից:

Ադրբեջանի արածն, իր էությամբ, էքսպանսիա է, սողացող էքսպանսիա, որովհետև սուվերեն պետության տարածք են ներխուժում այլ երկրի զինված ուժեր և այնտեղ հաստատվում են: ՀԱՊԿ-ի ողջ կառուցակարգը և իր ողջ քաղաքական ասկեպտով, և իրավական ասպեկտով միջազգային իրավունք է: Սա սողացող էքսպանսիա է՝ հիբրիդային տարբերակով: Ուստի, այո, որպես կանոն, պետք է վեճերը լուծվեն խաղաղ կերպով, բանակցություններով: Եթե  ճիշտ է, որ Ադրբեջանի զինված ուժերը դուրս են եկել, բայց ի վերջո, այդպես էլ պետք է լինի: Մնացածի առումով մեզ ինֆորմացիան հասանելի չէ, որ մենք հասկանանք՝ մեր դիրքերը ինչու ենք զիջել, արդյոք դա փոխադարձ համաձայնություն է, թե ոչ: Եթե փոխադարձ համաձայնություն է, դա նույնպես միջազգային իրավունք է: Այլ բան է, որ երկու պետությունների միջև չկա պայմանագիր, որի հիման վրա այդ վեճերը լուծվեն: Դրա համար էլ միջնորդավորված կերպով են վեճերը լուծվում՝ Ռուսաստանի միջոցով: Այ «ստատուս քվոն» միջազգային իրավունք չէ, դրա համար էլ կողմերը, մանավանդ Ադրբեջանը նման կամայական գործողությունների է դիմում:

Միջազգային արդարադատության տեսակետից, Արցախի իշխանությունները կարո՞ղ են առանց որևէ միջնորդավորման հետաքննություններ պահանջել, ասենք, Շուշիի դեպքի հետ կապված, ՄԻԵԴ դիմել, այլ ատյաններ:

Անհատական կարգով Արցախի քաղաքացիները տարբեր գործերով կարող են դիմել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի, մանավանդ այն տարածքի բնակիչները, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից: Այդ իմաստով նոր իրավիճակ է ստեղծվել: Արդարադատության միջազգային դատարան դիմելու համար նման տարածքային վեճերի հիմքով պետք է անպայման Ադրբեջանի համաձայնությունը: Սովորաբար այդ դատարան դիմում են, երբ կա փոխադարձ համաձայնություն դիմելու: Բացառությունը ռասիզմի հիմքերով գանգատն է, որից Հայաստանն օգտվեց և դիմեց՝ անկախ նրանից Ադրբեջանը կցանկանա, թե ոչ: Իսկ Արդարադատության միջազգային դատարանում կան շատ տարածքային վեճեր, որոնց դեպքում պարտադիր պատասխանող կողմի համաձայնությունը պետք է: Արդարադատության միջազգային դատարանը չի աշխատի առանց Ադրբեջանի հմաձայնության, բայց չի բացառվում, որ մի օր էլ Արդարադատության միջազգային դատարան նաև տարածքային վեճով գանգատ գնա:

Իսկ միջազգային այդ կառույցներին դիմելու ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են, օրինակ Շուշիի մոտ տեղի ունեցած սպանության հետ կապված:

Դե, մինչև ՄԻԵԴ դիմելը պետք է քննություն կատարվի, մանրամասները ճշտվեն: Շատ լավ կլինի, որ այդ գործը նածխքան ՄԻԵդ գնալը մանրամասն քննություն անցած լինի, որտեղ շատ կարևոր արժեքավոր  փաստական տվյալներ հավաքագրվեն: Եթե հնարավոր լինի անհատական պատասխանատվության խնդիր առաջացնել, հաստատ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի, որովհետև դա բացառապես կարելի է բացատրել միայն որպես ազգային թշնամանքի, ատելության հիմքով կատարված հանցագործություն: Նրանք էլ կփորձեն ներկայացնել, որ Արցախի քաղաքացիները ոտնձգություն են իրենց պահակակետի նկատմամբ, բայց նույնիսկ դա այդպես է, ապա մահաբեր ուժի կիրառումն արդարացված չէ: Ի դեպ, ՄԻԵԴ-ում կան շատ գործեր, որտեղ խոսքը վերաբերում է փոխհրաձգությանը, մմի տարածքից մյուս տարածքին կամ բուֆերային գոտիների միջև և բավականին խիստ չափանիշներ է կիրառում ՄԻԵԴ-ը՝ կապված մահաբեր ուժի կիրառման հետ:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանը միջազգային ասպարեզում իր իրավունքներից չի օգտվում առնվազն այս փուլում:

Օգտվում է, Հայաստանը բարձրաձայնում է, դատական վարույթներ է հարուցում, ակտիվ աշխատանքներ տարվում են: Ուղղակի ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, հարցը տարածքային վեճերի առումով իրավական դաշտ չի մտնում: Հարցը կարգավորվում է հիբրիդային եղանակովՉէի ասի, որ անգամ քաղաքական լուծումներ են գտնվում: Տեղում բանակցում են գներալները, փոխադարձ պայմանավորվածություններ են ձեռք բերում՝ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների, պայմանագրերի բացակայության պայմաններում: Այստեղ շատը մեծ կարող են լինել կմայականության դրսևորումները: Այստեղ պետք է հաշվի առնել նաև, որ մենք մեծ հաշվով ամբողջական ինֆորմացիա չենք ստանում:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում