Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Հայաստանը չեն զորակոչում Վաշինգտոն, այլ հրավիրում են աշխատանքի

Վաշինգտոնում դեկտեմբերի 9-10-ին կայանալիք ժողովրդավարության Վեհաժողովը կարող է նոր իրավիճակ ստեղծել թե աշխարհում, թե մասնավորապես Կովկասում, որոշակիորեն բաժանելով ժողովրդավարությունն ու տոտալիտարիզմը կամ բռնապետությունը, կամ ընդգծելով սահմանը, ընդգծելով աշխարհաքաղաքական մեծ դիմակայության քաղաքակրթական ասպեկտը: Այս հանգամանքը Հայաստանի համար իհարկե կարևոր և վճռորոշ պահ է, որն օգտագործելու հարցում իրականությունը պետք է չափել երկու հարթությամբ: Նախ, դիտարկելով ռեգիոնալ համատեքստը, քաղաքակրթական ընդգծումը Հայաստանի համար ստանում է կարևոր նշանակություն, հաշվի առնելով այն, որ նախաձեռնող, տանտեր կողմը՝ ԱՄՆ-ը, հրավիրելով Հայաստանին ու Վրաստանին, դուրս է թողել Ադրբեջանին:

Մտածել, թե այս «բաժանումը» բախտորոշ է և լուծելու է Հայաստանի բոլոր խնդիրները, կլինի պարզունակություն ու մանկամտություն: Բայց անշուշտ դա մի հավելյալ հնարավորություն է Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային գործիքակազմն ու հնարավորությունները ընդլայնելու համար, որը պետք է օգտագործել: Սրան զուգահեռ սակայն, Հայաստանի համար պետք է զգալիորեն տարածություն պահել արդեն ժողովրդավարություն և հակաժողովրդավարություն այսպես ասած համաշխարհային բաժանման հանգամանքից: Իհարկե այստեղ էլ պետք է նկատել թերևս, որ հազիվ թե ԱՄՆ այդպիսի «բաժանում» գծագրելու մտադրության պարագայում անգամ փորձի դրանում շոշափելիորեն ներառել Հայաստանը, դնել Հայաստանի առաջ այսպես ասած պայմաններ:

Նահանգներն անշուշտ պատկերացնում է, որ դրանից իր նախաձեռնությունը հազիվ թե էապես շահի, սակայն կարող է Հայաստանը հիմնավորապես կորցնել, դառնալով ժողովրդավարության և «հակաժողովրդավարության» սահմանագիծ կամ «պոլիգոն»: Այդուհանդերձ, Հայաստանի համար ինքնին կարևոր է ժողովրդավարության հարթակում ԱՄՆ հետ երկխոսությունը, նաև այլ ժողովրդավարական ուժերի հետ երկխոսությունը զերծ պահել համաշխարհային բաժանման որևէ ուրվագծից: Որովհետև Հայաստանը ունի ոչ միայն Ռուսաստանի կոշտ արձագանքի խնդիրը, ոչ միայն այդ հանգամանքի վրա թուրք-ադրբեջանական մանիպուլյատիվ խաղի ռիսկը, ոչ միայն դրա վրա Հայաստանի ներքին որոշ խմբերի «քաղաքական մակաբուծության» վտանգը, այլ նաև մի շարք անհրաժեշտություններ ոչ ժողովրդավարական աշխարհի սահմանից այն կողմ գտնվող կարևոր գործընկեր երկրների հետ հարաբերության իմաստով: Առավել ևս, որ այդ երկրների մի զգալի մասը գործընկեր է նաև ԱՄՆ հետ: Բայց, եթե ԱՄՆ-ը այդ իմաստով տնօրինում է մի կողմից «բաժանում» կատարելու, մյուս կողմից սահմանագծից անդին գտնվողների հետ միանգամայն արդյունավետ հարաբերվելու ահռելի ռեսուրս և գործիքակազմ, Հայաստանը այն չունի, հետևաբար «սահմանագծային» որևէ տրամաբանություն պետք է բացառել, անգամ եթե դա օգտագործվում է ներքին նկատառումներով:

Հայաստանը հստակ հայտարարել է իր ուղեգիծը՝ ժողովրդավարական վերափոխում: Մնացյալը Հայաստանի համար գտնվում է երկկողմ հարաբերությունների տիրույթում, թե ժողովրդավար խաղացողների, թե այլ կառուցակարգեր ընտրած պետությունների հետ: Ըստ այդմ, Հայաստանին ուղղված վաշինգտոնյան հրավերը չպետք է դիտարկվի իբրև ժողովրդավարության բանակին զորակոչվելու ծանուցագիր՝ եթե անգամ դիտարկումը դրական կամ ոգևորիչ տոնայնության մեջ է, և հրավերն ընդունելու անհրաժեշտությունն ու հանգամանքը չպետք է դիտարկվի իբրև զինվորագրում այդ բանակին: Հայաստանը նոր չէ, որ կատարել է իր քաղաքակրթական ուղենշումը, ըստ այդմ այժմ գնում է աշխատելու: Շատ կարևոր է, որ այդ աշխատանքը Վաշինգտոնում լինի առավելագույն բարձր մակարդակով, բայց միաժամանակ առավել կարևոր է մեկ այլ հանգամանք՝ որ Վաշինգտոնում շեշտը դրվի ոչ թե մակարդակի, այլ բովանդակության և դրա այսպես ասած կոնցեպտուալության վրա:

Հայաստանի համար վաշինգտոնյան համաժողովը պետք է դիտվի համաշխարհային անվտանգության ժողովրդավարական բևեռի հետ հարաբերության կոնցեպտուալ միջավայր ձևավորելու հնարավորություն, երբ հիմնավորապես կնվազի հռչակագրերի կամ ժողովրդավարությանը երդումների անհրաժեշտությունն ու խոսակցությունը կտեղափոխվի հարաբերությունների գործնական դաշտ, ընդհանուր շահերի և հետաքրքրությունների վրա հիմնված գործնական դաշտ, հաշվի առնելով նաև շատ հետաքրքրությունների առումով ներդաշնակության հնարավորության սահմանափակ լինելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում