Friday, 07 06 2024
00:15
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը

Թե նախկինում, թե հիմա, թե ապագայում «տնտեսական աճ» ասելիս խոսքը իրական աճի մասին է․ պարզաբանում է Բաբկեն Թունյանը

Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ առանձին այս մասին շատ են հարցնում, ասեմ:

Թե՛ 2020 թվականի համար բյուջեով ֆիքսված 7% տնտեսական աճի, թե՛ կառավարության 2021-2026թթ. ծրագրում նշված 7-9% տնտեսական աճի դեպքում խոսքը գնում է ԻՐԱԿԱՆ տնտեսական աճի ցուցանիշի մասին:

Այսինքն՝ ՀՆԱ-ի դեֆլյատորով ճշգրտված տնտեսական աճի մասին, առանց գնաճի էֆեկտի:

Միշտ է այդպես եղել. թե նախկինում, թե հիմա, թե ապագայում «տնտեսական աճ» ասելիս խոսքը իրական աճի մասին է:

Ինչո՞ւ: Օրինակով պարզաբանեմ: Եթե դեմ չեք, 3-րդ դասարանի թվաբանությամբ ձեզ մի քիչ ծանրաբեռնեմ:

Եվ այսպես, Ֆերմերն աճեցնում է կարտոֆիլ և լոլիկ: Նախանցած տարի նա աճեցրել է 500 կգ կարտոֆիլ, վաճառել կգ-ը 200 դրամով, և 400 կգ լոլիկ՝ կգ-ը 300 դրամով:

Հասույթը կազմել է 220 հազար դրամ:

Անցած տարի աճեցրել է 520 կգ կարտոֆիլ, 390 կգ լոլիկ: Սակայն գներն աճել են. կարտոֆիլը վաճառել է 250 դրամով, լոլիկը՝ 330 դրամով:

Հասույթը կազմել է 258.7 հազար դրամ:

Անվանական առումով ֆերմերի տնտեսությունն աճել է 38.7 հազար դրամով կամ 17.6%-ով:

Եթե մենք չիմանայինք կարտոֆիլի ծավալի և գնի փոփոխության մասին, և հիմնվեինք միայն այս 17.6%-ի վրա, մեր պատկերացումը ֆերմերի տնտեսության իրական վիճակի մասին լիարժեք չէր լինի: Կմտածեինք՝ գործ ունենք սրընթաց աճի հետ:

Լիարժեք հասկանալու համար պետք է համադրելի գներ կիրառենք: Հաշվենք՝ որքան կլիներ ֆերմերի հասույթը, եթե նա կարտոֆիլը վաճառած լիներ անցած տարվա գներով: Կամ, պայմանական ասած, հասույթը ճշգրտենք «դեֆլյատորով»:

Կստացվի՝ 221 հազար դրամ (520կգ x 200դր + 390կգ x 300դր):

Իրական աճն էլ կստացվի ընդամենը հազար դրամ կամ 0.4%:

Եվ կհասկանայինք, որ ֆերմերի տնտեսությունն աճել է ոչ թե 17.6%-ով, այլ կարելի է ասել, չի աճել:

Ահա ճիշտ նույն տրամաբանությամբ, Վիճակագրական կոմիտեն ճշգրտում է մեր ՀՆԱ-ի աճը ամբողջ տնտեսության համար՝ հաշվի առնելով բոլոր ապրանքների և ծառայությունների գների փոփոխությունը, և «մաքրելով» գնաճի էֆեկտը՝ հրապարակում իրական տնտեսական աճի ցուցանիշը: Նույնը անում է առանձին ոլորտների աճերի դեպքում:

Այլապես մենք չէինք կարողանա հասկանալ՝ տնտեսությո՞ւնն է իրոք աճել, թե՞ գները: Դրա համար է կարևոր իրական աճի ցուցանիշի հրապարակումը, անկախ նրանից՝ այն լավն է, թե վատը:

Իսկ տնտեսական քաղաքականության նպատակը իրական աճն է, հավելյալ արժեք ստեղծելն ու դրա արդյունքում մարդկանց բարեկեցությունը ավելացնելը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում