Friday, 07 06 2024
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին

«44 օր». ընթերցողներին ներկայացվեց Արցախյան պատերազմի տարելիցին նվիրված գիրքը

Բանաստեղծ, «Ցոլքեր» ՀԳՄ պատանեկան-երիտասարդական հանդեսի խմբագիր Հռիփսիմէն հանրության լայն շրջանակին ներկայացրեց «44 օր» փաստագրական վեպը, որը նվիրել է Արցախյան պատերազմի տարելիցին:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 1-ին Հայաստանի գրողների միությունում:

Հռիփսիմէի խոսքով՝ զոհված տղաների ծնողներն են իրենց զավակների կենսագրություններն ուղարկել իրեն: «Իհարկե, խմբագրելու, շտկելու կարիք եղել է: Պետք է խոստովանեմ, որ ինձ համար այս գիրքը գրելը բավականին ծանր էր: Կարծում եմ, որ ինձանից հետո շատերը կգրեն, որովհետև, ավաղ, մեր զոհերը շատ են, և Աստված չանի, որ նման գրքեր գրելու առիթ կրկին լինի»,-նշեց նա:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի մասին և՛ ընթացքում, և՛ հետո լրագրողները, գրողները գրել են հոդվածներ, ակնարկներ նաև գեղարվեստական գործեր, որոնք այժմ հրատարակվում են առանձին գրքերով:

«Հռիփսիմէի գիրքը շատ լավ ժողովածու է Արցախյան 44-օրյա պատերազմում 70-ից ավելի զոհվածների մասին: Նրանց կենսագրությունն է. ներառվել են զոհվածների մասին գեղարվեստական խոսքեր, տղաների արտահայտությունները, նրանց ընտանիքների պատմություններն ու հիշողությունները: Զոհված հերոսների շարքում են նաև երիտասարդ գրողներ: Նրանցից մեկը՝ Վարդան Ամալյանը, մինչև 14 տարեկանն է գրել, բայց շատ հետաքրքիր է ստեղծագործել, իսկ Վաչագան Մանուկյանը մինչև պատերազմն իր առաջին գիրքն էր հրատարակել: Նա գրել է. «Եթե չգամ, չլինեմ, թող լույսը միշտ լինի բոլորի հետ, ամենքի հետ» »,-պատմեց Միլիտոնյանն ու հավելեց, որ «44 օր» գիրքն ընթերցելիս պարզ է, որ այն գիտակցված պայքարի մեջ մտած մարդկանց մասին է:

Միջոցառմանը ներկա էին զոհվածների ծնողները, հարազատները, գրողներ, պաշտոնյաներ և այլք:

Պատերազմի մասնակից, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, շեշտեց՝ կցանկանա, որ նման գրքերը բազմացվեն և ուղարկվեն դիրքեր: «Ես հոգուս խաղաղությունը գտնում եմ դիրքերում, որտեղ կանգնում եմ տղաների կողքին և նրանց հետ մեկ օր կամ մի քանի ժամ եմ անցկացնում: Այնտեղ ավելի հեշտ է, քանի որ տեսնում եմ երիտասարդների, որոնց ցանկանում եմ պաշտպանել, անել նրանց համար այն, ինչ չկարողացա անել իմ որդու համար: Ըստ իս՝ ցանկացած զինվոր, որը հիմա դիրքում է, մայրերի համար պետք է նույնքան կարևոր լինի, որքան սեփական զավակը, որովհետև այսօր նրանք շատ անպաշտպան են: Այս գրքերը կարդալը դիրքերում կանգնած տղաներին ուժ կտա, և նրանք կհասկանան, որ այս տղաներն իրենց կյանքն են տվել, որ նրանք կանգնեն ոչ թե կրակի տակ, այլ խաղաղ պայմաններում»,-ընդգծեց Տոնոյանը:

Նա խնդրեց շատ գրել զոհվածների մասին, քանի որ «44 օր» գրքում խոսվում է 72 զոհի մասին, այնինչ նրանք շատ-շատ են:

«44 օր» գիրքը հրատարակվել է «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում