Friday, 10 07 2026
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը

Հոկտեմբերի 27-ի մեկ այլ թիրախ. դա չի կարելի թույլ տալ

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից 22  տարի անց հանրությունը դրան նայում է միաժամանակ նույն ցավով, ափսոսանքով, կսկիծով, և զուգահեռ նաև արդեն նոր լույսի ներքո: Լույս, որն իհարկե ունի հարաբերական իմաստ, որովհետև խոսքը նոր ցավի մասին է՝ արցախյան երկրորդ պատերազմի, պարտության, դրա ծանր հետևանքի: 2020 թվականի 44-օրյա պատերազմը Հայաստանը դրել է նոր և բարդ մարտահրավերների առաջ, որոնք զգալիորեն պատերազմի հետևանքն են, պարտության հետևանքը, միաժամանակ սակայն դրանք արմատներով ձգվում են դեպի այն տարիներ, այն ժամանակաշրջան, որ հաջորդեց հոկտեմբերի 27-ի ահաբեկությանը և պետությանը դրանով հասցված ահռելի հարվածին, թե քաղաքական, թե անվտանգային, թե հոգեբանական: Ահա այս իրավիճակը, ծանր պատերազմից և ռազմական պարտությունից հետո հանրությանը տվել է հոկտեմբերի 27-ի հանդեպ նոր դիտարկումների առիթ, անհրաժեշտություն, վերագնահատելով նաև դրան հաջորդած  տարիների հասարակական-քաղաքական զարգացումները, անելով նոր եզրահանգումներ, առաջ քաշելով Հայաստանի անցած ժամանակաշրջանի գնահատման նոր սանդղակներ ու ելակետեր: Այս ամենը իհարկե միանգամայն օրինաչափ է, զգալիորեն նաև անհրաժեշտ, կարևոր, որովհետև ընդհանրապես՝ անկախ ամեն ինչից, պետության հետ տեղի ունեցածի առավելագույն ախտորոշումն ու այսպես ասած մանրակրկիտ վերհանումն ու բացահայտումը կարևոր է հետևանքի հաղթահարման, և հնարավոր պահպանվող պատճառների չեզոքացման համար: Սակայն, այստեղ թերևս ուշադրության է արժանի մի կարևորագույն հանգամանք:

Հայաստանի համար, հայկական հասարակական-քաղաքական վերնախավի համար հույժ կարևոր է այդ գործընթացը չդարձնել հասարակական դեպրեսիայի աղբյուր, կամ, ավելի ճիշտ՝ հասարակական-քաղաքական գործընթացը և տրամադրությունները դուրս բերել այդ տրամաբանությունից, որ ձևավորվել է անցնող երկու տասնամյակի ընթացքում և կարող է առանձնապես խորանալ պատերազմի և դրա ռազմական պարտության հանգամանքի հետևանքով: Հոկտեմբերի 27-ի ահաբեկությունը, դրան անդրադարձերը, դրա դիտարկումները, հասկանալու, բացահայտելու, իրավիճակը գնահատելու, հաջորդած պետական ընթացքը վերագնահատելու փորձերը չպետք է վերածվեն հայկական պետականության ուղղակի, թե անուղղակի, բուն, թե պատկերավոր «դամբանականի»: Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև հոկտեմբերի 27-ի ահաբեկության մասշտաբն ու խորությունը ամենայն հավանականությամբ հաշվարկված էր նաև թիրախի այդօրինակ ընդգրկումով՝ ահռելի հոգեբանական ազդեցություն հասարակության և դրա առաջատար խմբերի վրա, դեպրեսիվ զգացումների արմատավորում, առնվազն ենթագիտակցական մակարդակում ձևավորելով մի ընկալում, որ հոկտեմբերի 27-ը Հայաստանի հետ արել է անդառնալի, անվերականգնելի մի բան: Այո, հարվածն ու ցավը, և դրան հաջորդած հետևանքները՝ ուղղակի, թե անուղղակի հետևանքները Հայաստանի համար եղել են ահռելի հարված, ինչպես որ կլինեին ցանկացած պետության, առավել ևս նոր անկախացած և պատերազմից նոր դուրս եկած, միջազգային նշանակության էական խնդրի տեր պետության համար: Բայց, այդ ամենով հանդերձ, դա հայկական պետականության վախճանը չէր, վերջը չէր և չէ: Հայկական պետականությունը կա, անցել է և շարունակում է անցնել ներքին ու արտաքին լրջագույն խութերով, այդ ընթացքում ստացել է ցավագին նոր հարվածներ, ընդհուպ դաժան պատերազմը 2020 թվականին, բայց կա և դիմադրում է: Բայց, դիմադրության համար շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը անցյալը հասկանալու, գնահատելու, վերագնահատելու որևէ փորձից չվարակվի կամ չսնուցվի դեպրեսիվ զգացումներով, հոգեբանությամբ, տրամադրությամբ և տրամաբանությամբ, չսնուցվի անզորության զգացումով: Դա այն է, ինչ կուզեին հայկական պետականության և սուբյեկտության չեզոքացման շահառուները, այդ թվում հոկտեմբերի 27-ի և հաջորդած տարաբնույթ այլ հարվածների նախաձեռնողները, կազմակերպիչներն ու «վերակացուները»:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում