Tuesday, 14 07 2026
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է

Հայկական հանրությունը հուսահատության և երկրպագության պարզունակ աքցանում

Հայաստանը կանգնած է մի շարք սկզբունքային հարցերի վերաբերյալ խորքային քննարկումների և դիրքորոշումների ձևավորման հրամայականի առաջ: Այդ խնդրի լուծմանն ուղղված ջանքերի փոխարեն, Հայաստանը թաղվել է մեդիամանիպուլյացիաների և փորձագիտական պարզունակ էպատաժի ճահճում: Դա ճահիճ է, որովհետև այդ մանիպուլյացիաներն ու էպատաժը հայ ժողովրդի երկու ոտքից կախված քարեր են, որոնք քաշում են ներքև, թույլ չտալով ձևավորել առողջ քննարկումների այն միջավայրը, որի արդյունքում էլ կձևավորվի սկզբունքային հարցերի շուրջ հայկական դիմադրության սցենարների համախումբը:

Հայաստանին պետք է ոչ թե մեկ դիրքորոշում, այլ հենց սցենարներ, և դրանց գործարկման, դրանցով խաղալու ինստիտուցիոնալ, սխեմատիկ կարողություններ: Բայց, դրա համար Հայաստանին պետք է նվազագույնը երկու բան՝ անձնավորված կամ խմբակային ընկալումներից զերծ մեդիափորձագիտական նվազագույն մասշտաբ ունեցող միջավայր, և քաղաքական ուժեր, որոնք այդ միջավայրից կցանկանան ստանալ ոչ թե այսպես ասած չգրված կամ չգրանցված կուսակցական «ադեպտներ», այլ կդիտարկեն այն մտքերի, գաղափարների սնուցման աղբյուր, իրենց դիրքորոշումները մշակելու, ամբողջացնելու համար:

Խնդիրը հերթական անգամ ամբողջ հասակով հառնեց նոյեմբերի 9-ին իբրև թե սպասվելիք եռակողմ երկու փաստաթղթի ստորագրման մասին անանուն տեղեկատվության հրապարակումից հետո: Յուրաքանչյուր այդպիսի հրապարակումից հետո պարզ է դառնում, թե քաղաքականապես որքան «որբ» է հայաստանյան հանրությունը: Հիշենք հայտնի հայտարարությունը՝ «Հայաստանը որբի գլուխ չէ», որ վերագրվում է Վազգեն Սարգսյանին: Դժբախտաբար, առնվազն տեղեկատվական անվտանգության մակարդակում ակնառու է դառնում, որ Հայաստանը «որբի գլուխ» է, որի հետ արտաքին ու ներքին մի շարք սուբյեկտներ կարող են տեղեկատվա-փորձագիտական մակարդակում անել ինչ ուզում են: Որովհետև, Հայաստանում ընթանում է ոչ թե պետականության մարտահրավերների և խորքային խնդիրների քննարկում, այլ «ֆուտբոլային երկրպագություն»՝ մեկը երկրպագում է այս ուժային կենտրոնին, մեկն՝ այն, ու արդեն նշանակություն չունի, թե ով է երկրպագում շահախնդրորեն, իսկ ով՝ միանգամայն անշահախնդիր և անկեղծ: Հետևանքը նույնն է, այսինքն խաղից դուրս է մնում Հայաստանը, որովհետև Հայաստանին խաղացող դառնալու համար պետք են խորքային քննարկումները, ոչ թե կեղծ կամ անկեղծ երկրպագությունները առ այն, թե կողմնացույցի որ ուղղությամբ է հայկական պետականության փրկությունն ու ելքը, որ ուղղությամբ են մեր դաշնակիցները կամ թշնամիները:

Մինչդեռ, դաշնակից կամ թշնամի սահմանելու, դիտարկելու համար, պետք է նախ հասկանալ սեփական շահերը ժամանակային բազմաշերտ մակարդակում՝ կարճաժամկետ, միջնամկետ և երկարաժամկետ: Մինչդեռ, այստեղ է, որ բախվում ենք հայկական հանրույթի «աքիլլեսյան գարշապարին»՝ միջնաժամկետից այն կողմ որևէ դիտարկման և ռազմավարական ծրագրավորման անընդունակության կամ անկարողության: Ի վերջո, հենց սա է եղել հայկական նորանկախ պետականության գլխավոր խնդիրը, որ հանգեցրել է ծանրագույն և քայլ առ քայլ ծանրացող հետևանքի, երբ այլևս մնում էր հուսահատ կռիվը՝ աշխարհաքաղաքական փակուղում, որին էլ հաջորդում է արդեն հանրությանը հուսահատեցնող կռիվը, թե ով է մեղավոր իրավիճակի այդօրինակ զարգացման և այդօրինակ հետևանքի համար: Ինչպես դուրս բերել հայկական հանրությանը քայքայիչ հուսահատության և պարզունակ երկրպագության աքցանից և ձևավորել սառը, և հաճախ թեկուզ դառը, սակայն իր ռացիոնալության ու պրագմատիզմի մեջ խիստ անհրաժեշտ ու օգտակար քննարկումների միջավայր: Անկասկած է, որ այդ հարցի պատասխանը գտնելու համար խիստ անհրաժեշտ է նոր հասարակական-քաղաքական վերնախավի ձևավորումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում