Saturday, 04 05 2024
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել

Սաակաշվիլու վերադարձը Վրաստան պետք է լուրջ ընկալվի․ որը կլինի 3+3-ի ճակատագիրը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը։

-Պարոն Ստեփանյան, մամուլն ուշադրության կենտրոնում է պահում նախորդ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցը, երրորդ նախագահ Սաակաշվիլու ազատ արձակման պահանջով։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ զարգացումներ կարող են լինել Վրաստանի ներքաղաքական կյանքում, որոնք անկասկած անդրադարձ կունենան և նաև այդ երկրի տարածաշրջանային քաղաքականության  վրա։

Ես կարծում եմ, որ հարցը միայն հանրահավաքը չէ։ Տարբեր գնահատականներով նշվում է, որ հանրահավաքին մասնակցել է 30․000-50․000 մարդ։ Կարծում եմ՝ ավլի հավանական է, որ եղել է 35․000 մարդ, որովհետև այդ պողոտան  ավելի շատ մարդ չի տեղավորում։ Դա Սաակաշվիլու կուսակցության օգտին քվեարկած մարդկանց հինգ տոկոսն է։ Բայց ոչ ոքի  չի զարմացրել, որ միայն հինգ տոկոսը դուրս եկավ փողոց։ Թե ինչքանով կկարողանա այդ հինգ տոկոսն ազդել իրավիճակի վրա՝ Վրաստանի նորագույն պատմության մեջ եղել են դեպքեր, երբ այդ ազդեցությունը եղել է, բայց եղել են նաև դեպքեր, երբ որևէ ազդեցություն չի եղել։ Իմ կարծիքով՝ հարցն այն չէ, որ հիմա Սաակաշվիլու համար ցույց են անում, հարցն այն է, թե հետագայում ինչ է տեղի ունենալու մրցակցող քաղաքական ուժերի միջև, ինչքանով են նրանք կարողանալու մոբիլիզացնելու հանրությանը, ինչքանով են կարողանալու իրենց միջազգային գործընկերներին ներգրավվել այս ամենում և ընդհանրապես ինչպիսի գործընթացներ կզարգանան Վրաստանի շուրջն ու երկրում առհասարակ։ Ուստի Սաակաշվիլու ազատ արձակման հարցը կապված է համալիր խնդիրների հետ, որոնք ոչ թե երկրի ներսում են, այլ երկրից դուրս։ Սաակաշվիլին փորձառու քաղաքական գործիչ է, ով օգտվում է  իր մրցակցի ցանկացած ձախողումից, օգտվում է այն բոլոր հնարավորություններից, որոնք կարող են իր օգտին լինել։ Սաակաշվիլին մարդ է, ով կանոններին չի ենթարկվում, այդ պատճառով էլ դժվար կանխատեսելի է քաղաքական մրցակցության մեջ։ Եվ բնականաբար պետք է այդ ամենին լուրջ մոտենալ ու առհասարակ նրա  վերադարձը Վրաստան պետք է շատ լուրջ ընկալվի իր հիմնական մրցակիցների կողմից։

-Հնարավոր է՝ նրա բանտում գտնվելը  այլ խաղացողների համար  Վրաստանի հանդեպ վերաբերմունքի փոփոխության պատճառ լինի։

Հիմա հարցն այն չէ, թե  ինչքան երկար նա կանցկացնի բանտում, հարցն այն է, թե ինչի համար է նա ազատազրկվելու։ Այն պայմաններում, երբ երկրում կա խնդրահարույց դատական  համակարգ և շատերն են կասկածում դատարանների անկախությանը՝ բնականաբար այդ դատարանի կայացրած որոշման լեգիտիմությունն ընկնում է։ Առաջանում են բազմաթիվ հարցեր՝ այդ թվում, թե որքան արդար են նրան դատելու։ Կարծում եմ առաջին հերթին պետք է բարձրացնել դատարանների լեգիտիմությունը ,․ նոր Սաակաշվիլու մասով որոշում կայացնել։ Սաակաշվիլուն  տարբեր մեղադրանքներ են առաջադրված՝ քիչ կարևորներից, մինչև բավականին լուրջ մեղադրանքներ։ Ինքն օգտվում է երրորդ նախագահի կարգավիճակից ու պետք է այդ հարցին լուրջ  վերաբերել։ Այսինքն՝ կայացվեն այնպիսի որոշումներ, որոնք ոչ մեկի մոտ կասկած չեն առաջացնի։

-Հնարավո՞ր է Վրաստանի թուլացած իշխանություններին պարտադրվեն ձևաչափեր՝ այդ թվում 3+3-ը։ Սովորաբար նման պայմաններում իշխանություններին ավելի  հեշտ է լինում կառավարել։

-Այս կոնտեքստում շատ հետաքրքիր է վարչապետի հայտարարությունն, ով ասաց, որ չէր ցանկանա այդ ֆորմատին մասնակցել, հասկանում է, որ դժվար է լինելու, բայց նաև անհրաժեշտ է։ Սա մոտավորապես այն է, ինչ ես էի կանխատեսել։ Իհարկե համագործակցության վերաբերյալ հետաքրքրություն կա, բայց նաև հասկանալի է, որ դժվար է լինելու աշխատել այնպիսի երկրի հետ, որն օկուպացրել է քո տարածքը։ Ես կարծում եմ, որ Հայաստանում ևս այդպիսի հարցեր են առաջանում՝ ինչքանով է հնարավոր աշխատել այն երկրների հետ, որոնք ոչ  կայուն վարք են դրսևորում նաև միջազգային ասպարեզում։ Կարծում եմ՝ շատ հետաքրքիր կլիներ գործընթացների մեջ ներառել այնպիսի գործընկերների, որոնք և՛ կայուն վարքագիծ ունեն և նաև վերջին 20 տարիների  ընթացքում բարեհաջող աշխատում են մեր երկրների հետ։ Խոսքն այնպիսի երկրների ներառման մասին է, որոնք ունեն կայուն տնտեսական ու քաղաքական համակարգ, նաև միջազգային հարթակներում կարևոր խաղացող են։ Շատ տրամաբանական ու կարևոր կլիներ նրանց ինչ-որ կարգավիճակով այդ ձևաչափի մեջ ներառելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում