Saturday, 08 06 2024
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»

ՆԱՏՕ-ն դեռ Ռուսաստանից ծանուցումներ չի ստացել առաքելությունների փոխադարձ դադարեցման վերաբերյալ

ՆԱՏՕ-ն ի գիտություն է ընդունել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը դիվանագիտական ​​ներկայացուցչությունների փոխադարձ փակման մասին, սակայն դեռևս պաշտոնական ծանուցումներ չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից։

«Մենք ի գիտություն ընդունեցինք ԶԼՄ-ներին նախարար Լավրովի հայտարարությունները, սակայն դեռ չենք ստացել բարձրացված հարցերի վերաբերյալ պաշտոնական ծանուցումներ», – ասվում է դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Բելգիայում Ռուսաստանի դեսպանատունը, որին, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, նոյեմբերի 1-ից կվերապահվեն ՆԱՏՕ -ի հետ հաղորդակցության ապահովման բոլոր գործառույթները, ձեռնպահ մնաց մեկնաբանություններից:

«Այս թեմայով բոլոր անհրաժեշտ հայտարարություններն այսօր արդեն հնչել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի և ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Վիկտորովիչ Գրուշկոյի կողմից», – ՏԱՍՍ -ին հայտնել են դեսպանատանը:

Ինչպես երկուշաբթի Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսին ասեկ է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը որոշել է նոյեմբերի 1 -ից դադարեցնել ՆԱՏՕ-ում իր մշտական ​​առաքելության աշխատանքը՝ ի պատասխան առաքելության 8 աշխատակիցների հավատարմագրումը չեղյալ հայտարարելու որոշման: Բելգիայի դեսպանատանը գտնվող ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակը և Մոսկվայում ռազմական կապերի առաքելությունը նույնպես կդադարեցնեն աշխատանքը, ասել է նախարարը: Նրա խոսքով, եթե Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները «հրատապ ինչ-որ խնդիրներ ունենան», ապա նրանք կարող են դիմել Բրյուսելում Ռուսաստանի դեսպանին: Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունն այլևս անհրաժեշտություն չի տեսնում «շարունակել ձևացնել, որ տեսանելի ապագայում հնարավոր են որոշ փոփոխություններ (դաշինքի հետ հարաբերություններում-խմբ․)»:

Նրա խոսքով, այս քայլը պատասխան էր հոկտեմբերի 6-ին Հյուսիսատլանտյան դաշինքի որոշմանը` ՆԱՏՕ -ում Ռուսաստանի մշտական ​​առաքելության կազմը 20-10 հոգու կրճատելու մասին։ Ռուսներին վերջնաժամկետ է տրվել մինչև հոկտեմբերի վերջ Բրյուսելից հեռանալու համար:

ՆԱՏՕ-ն իր որոշումը բացատրել է նրանով, որ հավատարմագրումից զրկված դիվանագետները, ըստ դաշինքի, հետախույզներ են, որոնց կարգավիճակի մասին Մոսկվան չի տեղեկացրել: Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի ուշ ասել է, որ որոշումը «կապված չէ որևէ կոնկրետ իրադարձության հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում