Friday, 07 06 2024
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը

ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Տուբերովա Մարտինայի գլխավորած պատվիրակությանը։

Դավիթ Սահակյանը ներկայացրել է նախարարության գործունեությունը, մանրամասնել յուրաքանչյուր ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ընդգծել հիմնական նպատակը՝ զարգացնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում։

Նախարարի տեղակալը նշել է, որ այս ուղղությամբ իրականացվող կարևորագույն աշխատանքներից մեկը ստարտափ-էկոհամակարգն է, որի զարգացման համար կանոնակարգված գործունեություն է իրականացվում՝ սկսած պետական աջակցության ծրագրից, որով հարկային արտոնություն է տրամադրում ոլորտի ստարտափներին, մինչև տեխնոկրթական տարբեր ուղղություններով անցկացվող դասընթացները։ Դավիթ Սահակյանն ընդգծել է, որ պետական աջակցության այս ծրագրից կարող են օգտվել նաև այլ երկրների այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում կգրանցեն նոր կազմակերպություն։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Ազգային վենչուրային հիմնադրամի էությունը, Ինժեներական քաղաք ծրագրի նպատակը, անդրադարձել է թվայնացման, հեռահաղորդակցության, արհեստական բանականության, կիբերանվտանգության ուղղություններով իրականցվող աշխատանքներին, նախանշել այդ ոլորտներում համագործակցության մի շարք հնարավորություններ։

Տուբերովա Մարտինան, իր հերթին, մանրամասնել է իրենց գործունեության շրջանակները և ունեցած փորձը հատկապես թվայնացման, արհեստական բանականության, կիբերանվտանգության, բլոկ չեյն (block chain) տեխնոլոգիաների գծով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայացված ուղղություններով համագործակցության հնարավորություններ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության զարգացման, տեղեկատվության փոխանակման նպատակով ստեղծել աշխատանքային խմբեր։

Հանդիպմանը մասնակցել են նաև Չեխիայի գործարար շրջանակների ներկայացուցիչներ, որոնք ևս մանրամասնել են իրենց գործունեության առանձնահատկությունները, մատնանշել համագործակցության հեռանկարներ։

Անդրադարձ է եղել հոկտեմբերի վերջին Երևանում նախատեսվող DigiWeek-2021 միջոցառմանը, որի շրջանակներում տեղի կունենա նաև Digitec ցուցահանդեսը և Digi ֆորումը, նշվել է, որ չեխական պատվիրակության մասնակցությունն այդ միջոցառմանը ողջունելի կլինի։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում ՉՀ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին և ՉՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում