Saturday, 04 05 2024
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին

Ինչ խնդիրներ է լուծել Գարեգին Երկրորդը Մոսկվայում, բացի Պատրիարք Կիրիլի խնդիրներից

Կրոնական առաջնորդների ձևաչափը կարևոր ձևաչափ է անկասկած, նպաստում է կողմերի միջև փոխըմբռնմանը, հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը: Խոսքը Ռուսաստանի Պատրիարքի, Կովկասի մահմեդականների առաջնորդի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եռակողմ հանդիպման մասին է: «Մենք ելնում ենք նրանից, որ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացած հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և Անդրկովկասում ընդհանուր իրադրության առողջացմանը, ներառյալ վստահության ամրապնդմանը, հումանիտար հրատապ խնդիրների լուծմանը և, իհարկե, մշակութային-կրոնական ժառանգության օբյեկտների պահպանմանը: Սա ևս մեկ շատ կարևոր ձևաչափ է խնդիրները հաղթահարելու և վստահության ու երկխոսության մթնոլորտ ստեղծելու համար», հայտարարել է Զախարովան: Նա նշել է, որ այդ ձևաչափով հանդիպումն առաջին անգամը չէ: Եվ, այս հանգամանքը թերևս արժանի է փոքր ինչ ավելի հանգամանալից ուշադրության: Իսկապես, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը առաջին անգամը չէ:

Առաջին անգամն է պատերազմից հետո, իսկ ահա պատերազմից առաջ եղած ժամանակաշրջանում տարբեր տարիներին եղել են մի քանի հանդիպումներ: Եվ հենց այդ հանգամանքը հարց է առաջացնում, թե ի՞նչ խնդիրներ են լուծվել այդ նախկին հանդիպումներում, եթե դրանք խոշոր հաշվով չեն ազդել ընդհանուր իրավիճակի վրա: Համենայն դեպս, այդ իրավիճակը լայն քայլերով գնացել է դեպի լայնամասշտաբ պատերազմ սկսած առնվազն 2012-13 թվականներից:

Հետևաբար հարց է առաջանում, թե այդ ընթացքում տեղի ունեցած հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումները ինչո՞վ են նպաստել, որպեսզի այդ ճանապարհը այսպես ասած չշարունակվի և հաստատվի փոխվստահության այնպիսի մթնոլորտ, որը կբացառերր օրինակ Ադրբեջանի բարձրագույն իշխանության մակարդակով հայատյացության քարոզն ու ադրբեջանական մի ամբողջ սերունդ ու հանրություն հայերի հանդեպ մահաբեր ատելությամբ լցնելը: Եթե օրինակ ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Փաշազադեն աներ հակառակ քարոզ, եթե կոչ աներ ադրբեջանցիներին լցվել ոչ թե ատելության, այլ խաղաղության մղումով, ապա այդ դեպքում գոնե հասկանալի կլիներ այսպես ասած եռակողմ հոգևոր ջանքի հանգամանքը: Բայց, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը դույզն իսկ չի նպաստել այդ երկրում խաղաղության մտայնության և մթնոլորտի տարածմանը, փորձ իսկ չի արել իշխանության ատելության քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ: Ըստ այդմ, թերևս առաջանում է պարզ հարց՝ այդ դեպքում ուրիշ ի՞նչ խնդիրներ են լուծել հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումները մինչև պատերազմը, որ ինչ որ մարդասիրական խնդիրներ լուծեն պատերազմից հետո: Համենայնդեպս երևի թե ակնառու է, որ դրված և լուծված խնդիրները որևէ կապ չեն ունեցել խաղաղության հետ: Եվ հարց է առաջանում, ունե՞ն այդ կապը հիմա, և ո՞րն է դրա վկայությունը, ու նաև՝ գինը: Իսկ այդ հարցի պատասխանը թերևս հրապարակված մյուս տեղեկությունն է, այս դեպքում երկկողմ՝ Պատրիարք Կիրիլի և Գարեգին Երկրորդի հանդիպման արդյունքում: Համենայնդեպս, հղումն արվում է հենց այդ հանդիպմանը: Մոսկվայի Պատրիարքարանն իր Տելեգրամյան ալիքում տեղեկություն է հրապարակել, որ Ռուս ուղղափառ եկեղեցին կայացրել է Հայաստանում Թեմ հիմնելու որոշում: Այդ թեմի նորաստեղծ Հովվապետը, ըստ տեղեկության, ունենալու է «Երևանի և Հայոց» տիտղոսը: Այդպիսով, ակնառու է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին հոգևոր առաջնորդների հանդիպումներով լուծում է իր խնդիրները, իսկ ահա հայկական կողմի լուծած խնդիրները շարունակում են լինել անորոշ:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում