Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Լավ տեղեկություն, Հայաստանին պետք է ժամանակ շահել

Standard&Poors վարկանշային կազմակերպությունը 2021 թ. հոկտեմբերի 12-ին առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով: Միջազգային հեղինակավոր կազմակերպության այդ գնահատականը անշուշտ Հայաստանի տնտեսության լավ բնութագրիչ է այն շրջանակներում, որոնք կարող են հետաքրքրված լինել թե ռեգիոնալ, թե հայաստանյան տնտեսությամբ: Իհարկե, միջազգային կառույցների այդօրինակ գնահատականները լինելով կարևոր բնութագրիչ և նախադրյալ, այդուհանդերձ ինքնին չեն երաշխավորում Հայաստանի հանդեպ տնտեսական գործնական հետաքրքրություն: Բայց, ապահովում են թերևս ուշադրություն, որը հետագայում առավել արդյունավետ «սպասարկելու» դեպքում հնարավոր է գործնականացնել արդեն կոնկրետ նախագծերի, կոնկրետ հետաքրքրությունների առումով: Ընդ որում, խոսքը ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր սեկտորի սուբյեկտների մասին է, որոնք իրենց միջազգային գործընկերների հետ կարող են ավելի վստահ աշխատել՝ ունենալով միջազգային կազմակերպությունների մակարդակում Հայաստանին տրվող դրական բնութագրիչներ: Իսկ դա միայն տնտեսության, սոցիալ-տնտեսական վիճակի, այլ կերպ ասած՝ լիքը սառնարանների խնդիր չէ:

Տնտեսությունը խոշոր հաշվով ամեն ինչի, պետական ռազմավարության հիմքն է: Արդյունավետ տնտեսության վրա կարող է կառուցվել արդյունավետ արտաքին քաղաքականություն, արդյունավետ անվտանգային քաղաքականություն, արդյունավետ ժողովրդագրական քաղաքականություն, այլ կերպ ասած՝ տնտեսությունը ազգային անվտանգության հիմքն է: Այդ իմաստով, երբ այսօր տարբեր հարցերի վերաբերյալ մտորում ենք Հայաստանի անվտանգային և արտաքին քաղաքական քայլերի մասին, շատ դեպքերում դրանցում բացակայում է կարևորի՝ բազայի մասին խոսակցությունը: Իսկ բազան, դա հենց տնտեսական կարողությունն է, որը պետք է թույլ տա պետությանը կառուցել արտաքին հարաբերությունները, հատկապես երբ դրանք պարունակում են լրջագույն մարտահրավերներ:

Ցավոք, պետք է արձանագրել, որ Հայաստանի տնտեսությունը երբեք չի համապատասխանել այն խնդիրներին, որ շրջապատել են ու կանգնած են եղել Հայաստանի առաջ: Այդ համապատասխանությունն ապահովելու փոխարեն, Հայաստանի կառավարման համակարգը ավելի քան երկու տասնամյակ ապահովել է կոռուպցիայի և գանձագողության բարձր մակարդակ, ինչը համեմատության մեջ հանգեցրել է տնտեսական բազայի գրեթե զրոյացման: Թավշյա հեղափոխությունից հետո թերևս այդ բազան վերականգնելուն պետք է միտված լիներ տնտեսական հեղափոխության գործընթացը, որը սակայն կարճ ժամանակ անց բախվեց մի կողմից կորոնավիրուսային համաճարակին, մյուս կողմից՝ պատերազմին: Խնդիրը սակայն՝ հայկական պետական ինքնիշխան քաղաքականության համար տնտեսական կայուն բազայի ձևավորումը, շարունակում է մնալ արդիական, կամ դարձել է անգամ բազմակի անգամ կարևոր ու առաջնահերթ, և ավելին՝ նեղացել է թերևս ժամանակը, որն ունի Հայաստանն այդ կայուն բազայի ձևավորման համար: Ըստ այդմ, Հայաստանի համար ներկայումս շատ կարևոր է կարողանալ շահել ժամանակ, արտաքին և անվտանգային քաղաքականության հիմքը տնտեսությամբ լցնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում