Նորզելանդական Քրայսթչըրչ քաղաքի խորհուրդը հեռացրել է քաղաքային հրաշագործ Յան Բրեքենբերի Չենելին։ Այս մասին հայտնում է Newshub-ը։ Պատճառն անհամապատասխանությունն է քաղաքի ժամանակակից կերպարին։
1998 թվականից Չենելը ստացել է 16 հազար նորզելանդական դոլար աշխատավարձ՝ մոգական ծառայությունների մատուցման համար։ Այս տարիների ընթացքում քաղաքային բյուջեից նրան վճարվել է 368 հազար դոլար։ 89-ամյա հրաշագործը վերջին աշխատավարձը կստանա դեկտեմբերին, որից հետո պայմանագիրը կխզվի։
Չենելը համաձայն չէ քաղաքային խորհրդի որոշման հետ և կարծում է, որ իշխանությունների ստեղծած քաղաքային կերպարը որևէ առնչություն չունի քաղաքի իրական ժառանգության հետ։
Չենելը ծնվել է Մեծ Բրիտանիայում, ծառայել Կանադայի բանակում, գրականություն դասավանդել Թեհրանի համալսարանում։ 1970-ականներին հաստատվել է Նոր Զելանդիայում։ Այնտեղ նա հրաշագործի հագուստով շրջել է փողոցներով և զվարճացրել անցորդներին։ 1982 թվականին նրան ճանաչել են արվեստի կենդանի ստեղծագործություն։