Thursday, 16 07 2026
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է

Ներդրվում է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագիրը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի եւ EU4Sevan ծրագրի իրականացման թիմի ղեկավար Քրիստիան Հենշելի, նույն թիմի խորհրդատուների հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի նպատակին, խնդիրներին եւ մինչ այժմ գրանցված արդյունքներին։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հանդիպման սկզբում մարզպետը ողջունել է հյուրերին եւ շնորհակալություն հայտնել նման կարեւորագույն ծրագրի իրականացման համար: Ինչպես ներկայացրել է Քրիստիան Հենշելը,

EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (ՏՀԶՆ) կողմից։ Այն «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության եւ շրջակա միջավայրի» ԵՄ գործողության եւ ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Հայաստանի Հանրապետությունում ծրագրի գործընկերներն են Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունները։

Ծրագիրն իրականացվելու է հետեւյալ ուղղություններով՝ Սեւանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկում ու կառավարման կարողությունների բարելավում, Էկոհամակարգի համար բարենպաստ եւ ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունների բարելավում, կոյուղաջրերի մաքրման, ներառյալ բնության վրա հիմնված լուծումների իրականացման կարողությունների բարելավում, Սեւանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում եւ տեղեկատվության հասանելիության բարելավում՝ ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի եւ այլ շահագրգիռ կողմերի շրջանում, Սեւանա լճի էկոհամակարգի կառավարման բարելավում:

Առաջին չորս ուղղություններն իրականացվում են ԳՄՀԸ կողմից, իսկ վերջինը՝ ՄԱԶԾ-ի կողմից։

Այնուհետև «EU4Sevan» ծրագիրն իրականացնող աշխատանքային թիմի անդամները Գեղարքունիքի մարզպետին են փոխանցել վերոնշյալ ուղղություններով իրականացվող գործողությունների փաթեթը:

Մարզպետ Կարեն Սարգսյանն առաջարկել է ծրագրի իրականացման ընթացքում համագործակցել ՀՀ ջրային կոմիտեի եւ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հետ:

«Մենք բազմիցս առիթ ենք ունեցել քննարկելու կեղտաջրերի մաքրման հարցը, և ուրախ եմ, որ այսօր այդ խնդիրն արդեն լուծման ճանապարհին է: Ներկայացրած բոլոր հինգ կետերն էլ թիրախային են մարզի համար, եւ ուրախ կլինենք, որպեսզի դրանք իրականություն դառնան սահմանված ժամանակահատվածում: Մենք պատրաստակամ ենք համագործակցել, ինչպես նաեւ պարբերաբար կազմակերպվող քննարկումների ընթացքում մեր առաջարկություններն ու դիտարկումները ներկայացնել»,- նշել է Կարեն Սարգսյանը:

Հանդիպման ավարտին հյուրերն իրենց գոհունակությունն են հայտնել Գեղարքունիքի մարզպետին՝ կառուցողական քննարկում ծավալելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նշանակելու պատասխանատու, ով մարզում կհամակարգի իրականացվելիք ծրագրից բխող աշխատանքները: EU4Sevan ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել 2024 թվականի օգոստոսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում