Wednesday, 01 05 2024
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետոմսերի 75 տոկոսն ազատվել է կալանքից

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշել է վերացնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի ընդհանուր 75 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ կալանքը։ Նախ՝ դատարանի որոշմամբ վերացվել է ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75 տոկոսի նկատմամբ արգելանքը, ապա ռուսական «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը գնել է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, որից 25-ը նվիրատվությամբ հանձնել է կառավարությանը։ Կառավարությանը նվիրատվությամբ հանձնված բաժնետոմսերը կազմում են պղնձամոլիբդենայինի ընդհանուր բաժնետիրական կապիտալի 15 տոկոսը։

«Լուրերը» գրել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետոմսերի 75 տոկոսի վրա կալանք դրվել էր օգոստոսի 2-ին, սեպտեմբերի 14-ին կոմբինատը դիմել էր դատարան՝ հայցի ապահովման միջոցը փոփոխելու պահանջով, որը դատարանի կողմից մերժվել էր, իսկ սեպտեմբերի 30-ին դատարանը որոշել է ազատել կոմբինատի բաժնետոմսերը կալանքից։ Հայցի ապահովման միջոցի պահանջ դատարան ներկայացրել էր կոմբինատի 12.4 տոկոսի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերությունը, որը Walnort Finance Limited ընկերության միջոցով պատկանում է Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովին։

Զուրաբովը մի քանի հայցեր էր ներկայացրել ընդդեմ պղնձամոլիբդենային կոմբինատի ու դրա մյուս բաժնետեր ընկերության՝ «ԱՄՓ հոլդինգի». անցյալ տարի կոմբինատը գերմանական «Քրոնիմետ մայնինգ»-ից գնել էր բաժնետոմսերի 75 տոկոսը։ Զուրաբովի ներկայացուցիչները դատարան ներկայացրած հայցերով պահանջում էին անվավեր ճանաչել բաժնետոմսերի առքուվաճառքի մի քանի գործարքներ ու կոմբինատի բաժնետոմսերի մեծամասնությունը, նախապատվության իրավունքով, օտարել իրեն։ «Զանգեզուր մայնինգի» այս պահանջը ալոգիկ էր որակել ԶՊՄԿ տնօրենների խորհրդի նախկին անդամ Վահե Հակոբյանը։ Այս գործով էր «Զանգեզուր մայնինգը» պահանջել հայցի ապահովման միջոց կիրառել, որն էլ բավարարվել էր դատարանի կողմից ու ԶՊՄԿ-ին արգելվել էր օտարել ընկերության բաժնետոմսերը։

«Զանգեզուր մայնինգի» շահերի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը «Լուրերի» հետ զրույցում ասաց՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերն արգելանքից հանելու դատարանի որոշումը դեռևս չեն ստացել. «Դատարանի որոշումը դեռ չենք ստացել, թե ինչու է հանվել, ինչպես է հանվել՝ կդժվարանամ ասել։ Որոշ հանգամանքներ կան, որ շատ կասկածելի են. ամսի 29-ին դատարան միջնորդություն է ներկայացվել, շատ հրատապ, 15-օրյա ժամկետը հաշվի չառնելով՝ նիստ է դրվել ամսի 30-ին ու որոշում ընդունվել»,- ասաց «Զանգեզուր մայնինգի» փաստաբանը։ Հայցի ապահովման միջոց կիրառողն ու արգելանքից հանողը եղել է նույն դատավորը՝ Անահիտ Թումանյանը։ Բացի ԶՊՄԿ-ի հիմնական բաժնետոմսերից, արգելանք էր դրվել նաև կոմբինատին պատկանող «Լեռ-էքս» ընկերության բաժնեմասերի վրա. այս արգելանքը ևս հանվել է։

Դատարանի կողմից արգելանք է դրված նաև կոմբինատի բաժնետերերից «Զանգեզուր մայնինգի» բաժնետոմսերի վրա։ Առաջիկայում առավել մանրամասն կներկայացնենք այս գործը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ԶՊՄԿ-ից ձեռք էր բերել Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսն ու դրա 25 տոկոսը նվիրել կառավարությանը։ Տրոցենկոն խոստացել է Հայաստանում հիմնել պղնձաձուլարան և նոր ատոմակայան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում