Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Հայաստանի դեմ հերթական տեղեկատվական դիվերսիան

Հոկտեմբերի 6-ը հերթական անգամ ի ցույց դրեց Հայաստանի պետական տեղեկատվական քաղաքականության լրջագույն բացը՝ համակարգային, օպերատիվ աշխատանքի բացակայությունը, ինչի հետևանքով Հայաստանում պարբերաբար որոշակի հաջողության են հասնում տեղեկատվական տարաբնույթ ներքին և արտաքին «դիվերսիաներ»: Այն, թե ժամանակակից, տեխեկատվական-տեխնոլոգիական աշխարհում ինչ նշանակություն ունի տեղեկատվական քաղաքականությունն ու անվտանգությունը, ավելորդ է անգամ մեկնաբանելը:

Ադրբեջանը հոկտեմբերի 6-ին տեղեկություն էր տարածել, որ Բաքվից-Նախիջևան օդային կապը այլևս իրականացնում է Հայաստանի տարածքով: Այդ տեղեկությանը զուգահեռ հայկական տեղեկատվական տիրույթում տարածվեց տեղեկություն, թե Իրանն իբրև թե փակել է ադրբեջանական քաղավիացիայի մուտքն իր տարածք, հետևաբար նաև իր տարածքով դեպի Նախիջևան: Այդ տեղեկությունը չուներ ոչ մի պաշտոնական հաստատում, չէր գալիս որևէ պաշտոնական աղբյուրից, բայց Հայաստանի համացանցում տարածվում էր համառորեն, նրբորեն համադրվելով Բաքվից ստացված պաշտոնական տեղեկատվության հետ, որ թռիչքներն այլևս իրականացնում են Հայաստանի օդով: Այդպիսով, երկու՝ ադրբեջանական պաշտոնական և իրանական աղբյուրներին հղվող կեղծ տեղեկատվությունը Հայաստանում առաջացնում էր հանրային հերթական փոթորիկը, քանի որ ստեղծվում էր տպավորություն, թե Իրանը Ադրբեջանի հետ լարվածության աճին զուգահեռ փակել է իր օդը Բաքվի օդանավերի համար, իսկ Հայաստանը՝ բացել, այսինքն տվել «այլընտրանք»: Ովքեր չեն հետևել արձագանքներին, թերևս չունեն դժվարություն պատկերացնելու, թե այդ իրավիճակը ինչպիսի տրամադրությունների ու մեկնաբանությունների առիթ էր հայկական տեղեկատվական դաշտում: Եվ դա այն դեպքում, երբ՝ Իրանի օդը իբրև թե ադրբեջանական քաղաքացիական թռիչքներիի համար փակելու լուրը կեղծ էր, իսկ Հայաստանի օդային տարածքով Բաքու-Նախիջևան քաղաքացիական թռիչքների մասին տեղեկությունը՝ ոչ արտառոց: Որովհետև, Հայաստանի ու Ադրբեջանի օդային տարածքները երբեք չեն փակվել միմյանց առաջ:

Ավելին, Ադրբեջանը նախկին տարիներին պարբերաբար իրականացրել է թռիչքներ Հայաստանի օդային տարածքով, սակայն իքս պահից դադարեցրել դրանք՝ թերևս իր որոշակի նկատառումներով, այդ թվում Հայաստանին տարանցման փող չտալու համար: Թե ինչու՞ է Բաքուն հանկարծ որոշել վերսկսել, իհարե հարց է, որ կարող է հետաքրքրել շատերին: Սակայն, բանն այն է, որ սա Ադրբեջան-Իրան կոնֆլիկտի հետ կապելը թերևս չունի որևէ հիմնավորում: Փոխարենը, այդ կապը Ադրբեջանին տվել է հնարավորություն տեղեկատվական հնարքով  հերթական ներգործությունն անել հայկական հանրության տրամադրությունների վրա, որից էլ հերթական անգամ օգտվեցին Հայաստանի այն ներքին շրջանակները, որոնք առաջնորդվում են «որքան վատ՝ այնքան լավ» տրամաբանությամբ և հաջողության «խաղադրույքը» կատարում հանրային տագնապի, խուճապի, հիասթափության խորացման վրա: Ամբողջ խնդիրն այն է, որ այստեղ լոկ իշխանություն-ընդդիմության պայքարի հարց չէ, այլ Հայաստանի տեղեկատվական անվտանգության, ինչը պահանջում է պետական տեղեկատվական քաղաքականություն՝ համակարգված, ամբողջական, օպերատիվ, թիրախային, որը սակայն կարծես թե գոյություն չունի, համենայնդեպս 2021 թվականի հոկտեմբերի 6-ի դրությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում