Friday, 10 07 2026
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Քոչարյանը այսքան արյունից, այսքան  պարտությունից հետո չի հանգստանում, երկիրն ուզում է տանել արյունահեղության

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը

 Պարոն Մելքոնյան, երեկ ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ շատ փաստեր կան, որոնք վկայում են, որ պատերազմի ավարտը պլանավորված է եղել: Դուք, որ ինքներդ մասնակցել եք պատերազմին, ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

Երևի իրենց կողմից է եղել պլանավորված, որովհետև պատերազմի 2-րդ, թե 3-րդ օրը, երբ իրենք գնացին Ղարաբաղ, մինչև իրենց գնալը պաշտպանությունը կազմակերպված էր շատ հոյակապ ձևով: Իրենց գնալ-գալուց հետո արդեն հարավային կողմը խառնվեց իրար, թե սպաների, թե զինվորների մեջ լուրեր տարածվեցին, թե իբր հողերը ծախված են, ինչու եք կռվում, թողեք գնացեք: Հարյուրավոր այդպիսի փաստեր կան:

Նա խոսում է պլանավորված պարտության մասին:

Դա իրենք պետք է ասեն, որ գնացին Ղարաբաղ, այդ ի՞նչ արեցին, իրենց գնալու նպատակը ո՞րն էր: Որ այդ հարցին պատասխանեն, ամեն ինչ կընկնի տեղը: Իրենք գնացին, իրենց հետ գալուց հետո սկսվեցին նահանջները, պարտությունները, դասալքությունը և այլն:

Քոչարյանը հայտարարում է, որ Ջաբրայիլից մինչև Շուշի ոչ մի խրամատ չի փորվել, անհասկանալի է, թե ինչու:

Ինքը ճիշտ է ասում, 20 տարի իրենց ձեռքն էին այդ տարածքները, 20 տարում քանի՞ խրամատ են փորել, էս վերջին 3 տարո՞ւմ պետք է արվեր ամեն ինչը: Բա մինչ այդ պաշտպանական 2-րդ, 3-րդ գծերն ո՞ւր էին: Թող մի հատ իրենց արածից խոսեն: Եթե ասում են՝ պլանավորված էր պարտությունը, թող ասեն՝ ում կողմից էր պլանավորված, թող անուններ տան: բանակի հրամանատարության հե՞տ է պլանավորված, ուրեմն թող բանակի ղեկավարությունն ասի, այո, մեզ հետ պլանավորված է, մեզ ասել են՝ չկռվեք և այլն: Այդ հարցերը հենց այնպես օդում խոսալով չի: Ինքը ընտրություններում պարտվել է, հիմա նորից ռևանշ է ուզում վերցնել, չի ստացվի: Ինչպես իր քաղաքական թիմը խորհրդարանում հայտարարում է՝ մենք չենք եկել այստեղ աշխատելու, եկել ենք իշխանություն վերցնելու: Այսինքն էս մարդը չի հանգստանում, այսքան արյունից, այսքան  պարտությունից հետո չի հանգստանում, էս երկիրն ուզում է տանի արյունահեղության թե ներքին, թե արտաքին: Սա է  իրենց նպատակը: Ժողովուրդն էլ դա շատ լավ է հասկացել: Հիմա ժողովուրդը նայում է ու զզվում է այդ հարցազրույցից: Ինչի՞ համար է ասուլիս տալիս, ուզում է նորից թի՞մ հավաքի, ուզում է իշխանության գա՞լ:

Դե արդեն հայտարարել է, որ ակտիվացնելու են պայքարը, այդ թվում փողոցային պայքար է լինելու:

Սրանք դեռ խելքները գլուխները չեն հավաքել, որ եթե ժողովուրդը երկրորդ անգամ ոտքի կանգնեց, բոլորին կտրորի, կանցնի:

Նա նաև նշել է, որ իշխանությունները փորձելու են պարտության ամբողջ մեղքը բարդել բանակի ու գեներալների վրա:

Ասում է՝ բարդում են բանակի ու գեներալների վրա, իսկ ո՞ւմ վրա բարդեն, տրեստի կառավարիչների՞, թե՞ սուի պետերի: Եկեք գնանք մի հատ տրեստի կառավարիչ ձերբակալենք, ասենք՝ դու պարտվել ես: Բանակն է պարտվել, բանակի գեներալները պետք է պատասխան տան դրա համար, բա ո՞վ պետք է տա:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունը, այդ թվում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի: Այս շղթան ո՞ւր է տանում:

Այս ձերբակալությունները եթե եղել են, ուրեմն ինչ-որ հիմք կա: Հիմա գործը նախաքննության ընթացքում է, այդ շրջանը կավարտվի, այդ մարդիկ կարող է անմեղ դուրս գան, կարող է՝ մեղավոր: Այդ ժամանակ արդեն ամեն մարդ իր գնահատականը կտա և ամեն մարդ իր պատիժը կստանա:

Քոչարյանն ասում է՝ գեներալները պետք է սկսեն խոսել, պատմել ճշմարտությունը; Ի՞նչ է ակնարկում, ձեր կարծիքով:

Իհարկե, պետք է խոսեն, պետք է բոլոր գեներալներն ասեն՝ ինչու  չկռվեցին, ինչու նստեցին Ստեփանակերտի կենտրոնում ու չմասնակցեցին պատերազմին: Ո՞ւմից են հրահանգ ստացել, որ չեն կռվել, դա էլ պետք է ասեն: Քննիչ հանձնաժողովն այդ բոլոր հարցերը օբյեկտիվորեն կհանի ջրի երես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում