Saturday, 11 07 2026
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
Լարսը բաց է
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում

Հայաստանում հարուստներ չկան, կան փողատերեր. հարուստը ֆիլոնտրոպ է, իսկ փողատերը սամթը գտել, փողը տարել է

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը

Անցած տարի պատերազմից առաջ Հայաստանը վերափոխելու ռազմավարություն մշակվեց, դրվեցին հավակնոտ նպատակներ, այդ թվում 2050 թվականին ունենալ 5 մլն բնակչություն: Պատերազմից մեկ տարի անց արդյոք չպետք է այդ ռազմավարության ամբողջ պատկերը փոփոխված լիներ: Եթե սա չեզարկվում է, ստացվում է, որ Հայաստանը զարգացման դոկտրին չունի: Սա մտահոգի՞չ է, թե ոչ:

Վերափոխել տերմինն այլևս չի աշխատում, որովհետև նոր ռազմավարություն պետք է լինի, զարգացման նոր ծրագիր, որը այնքան մեծ չափով պետք է փոփոխված լինի այսօր գոյություն ունեցող համեմատությամբ, կամ այն ծրագրի, որը բերեց  պատերազմում պարտության: Բոլոր քաղաքական, տնտեսական, ռազմավարական ծրագրերն ավարտվեցին Շուշիի անկումով: Դա նշանակում է մեծ խաչ դնել նախորդ ծրագրերի վրա: Այսօրվա քաղաքական հանրության խնդիրն է բազմակողմանիորեն մշակել ու հանրությանը  ներկայացնել նոր ծրագրեր, Հայաստանի զարգացման ծրագրեր: Հինը, որքան էլ բարեփոխես, արդեն իր սնանկ լինելն ապացուցել է Շուշիի անկումով:

 Իսկ այդ նոր ծրագրերի հիմքում ի՞նչ պետք է դրված լինի, ինչ առաջնահերթություններ պետք է փոխվեն:

Նախևառաջ անվտանգության խնդիրը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա անվտանգությունն ապահովող դաշնակիցներ: Հիմա մեր դաշնակիցները մեր անվտանգությունը չեն ապահովում, այսինքն նրանք մեր դաշնակիցները չեն: Շատ ավելի շատ նրանք նման են հակառակորդի դաշնակիցներին, այսինքն մեզ հակառակորդ են: Իրենց արժեքային համակարգով դրանք հիմնականում ավտորիտար պետություններ են, իսկ այդպիսի պետությունները մեր դաշնակիցը չեն կարող լինել, որովհետև մեր երկիրը ժողովրդավարական է, մեր արժեքային համակարգն ու նպատակները այլ են, նրանցը այլ է: Այսինքն պետք է զբաղվել դաշնակիցների փնտրտուքով, գտնել նոր դաշնակիցներ, սեղմել դաշնակիցների պարզած ձեռքը: Նրանք պարզել են իրենց ձեռքը. Խոսքը ԵՄ-ի և ԱՄՆ-ի մասին է: Պետք է ընդունել նրանց առաջարկած դաշինքը, աջակցությունը՝ դա արձանագրելով, ոչ թե արձանագրությունից դուրս ասել՝ գիտեք, ինչ, մենք էլ ենք այդպես, մենք էլ ենք քրիստոնյա, մենք էլ ենք ժողովրդավար: Ոչ, պետք է հստակ հայտարարել, որ մենք ժողովրդավար ենք, դատապարտում ենք օրինակ, Բելառուսում ավտորիտար ռեժիմը, կեղծված ընտրությունները, դատապարտում ենք Ռուսաստանում տեղի ունեցած ընտրությունները, որտեղ նույնիսկ դիտորդներ չէին հրավիրել: Այսինքն մենք պետք է հայտարարենք, թե մենք ով ենք: Մենք պետք է դատապարտենք Տաջիկստանում ավտորիտար իշխանությունը, Ղազախստանում եղած իշխանությունը, իշխանափոխության ոչ ժողովրդավարական ձևերը: Մենք պետք է ասենք, որ մենք այսպիսին ենք, և չափազանց կարևոր է դուրս գալ աղքատների այդ ակումբից՝ ԵԱՏՄ-ից ու Մաքսային միությունից, հայտարարել, որ մենք ազատ ենք, մենք չենք ուզում կաշկանդել մեր տնտեսությունը, մենք  տեխնոլոգիաների, գաղափարների, մրցակցային շուկայի կարիք ունենք, որտեղ լավ ապրանք են վաճառում և լավ գին են տալիս: Ուրեմն մեր տնտեսությունը պետք է համապատասխանեցվի լավ ապրանք արտադրողի տնտեսությանը և բարձր վճարունակ տնտեսության: Այսօր մենք չպետք է գնանք հետամնացների, հետադեմների հետ, պետք է մտնենք ԵՄ-ի շուկա, ԱՄՆ-ի շուկա: Նրանց հետ միասին կոոպերացիայի մեջ մտնենք, մեր արդյունաբերությունը, տնտեսությունը կոոպերացիայի մեջ մտնի զարգացած երկրների տնտեսությունների հետ: Հակառակ դեպքում մենք կդատապարտենք մեր տնտեսությունը դեգրադացիայի: Եթե մենք անընդհատ աշխատենք հետամնաց շուկաների վրա, հետամնաց տեխնոլոգիանով, մենք դատապարտում ենք մեր երկիրը կործանման: Ուրեմն մի քանի այդպիսի բան պետք է արվի: Եվ իհարկե, հենց հիմա պետք է դրվի Սահմանադրության հարցի քննարկումը, հրապարակային քննարկում գնա: Ես նույնիսկ կասեի, որ ճիշտ կլիներ, որ մեր փողատերերի ունեցվածքը լեգալացվեր և հանրային օգուտի համար ոչ բիզնես ծրագրեր մշակել: Օրինակ, ապահովել մրցակցային հանձնաժողովներ, ֆինանսավորել, որոնք կգրեն օրենքներ կուսակցությունների մասին, օրենքներ ընտրությունների մասին: Ոչ թե արդարադատության նախարարության պատվերով, այլ մասնավոր: Այսպես  ասենք, նիսանովները, սուլեյմանովները, ալեքպերովները, նրանք, որոնք պատվիրում և ֆինանսավորում են լազարևականներին ու գրիբոյեդովականներին, կունենանք մեր խմբերը, որոնք կապահովեն Հայաստանում գաղափարների մրցակցություն: Այսօր արդեն դա կարելի է անել, դա պետականաշինություն է կոչվում: Շահամիր Շահամիրյանից հետո այդպիսի բան անող չկա Հայաստանում: Կա հկառակը, օրինակ, լազարևականները և  գրիբոյեդովականները հակառակն են անում, հակապետական են: Նրանց գործունեությունը կոչված է նվաստացնել հայկական պետականության գաղափարը նույնիսկ: Այսինքն Հայաստանում աշխատանք շատ կա, անող չկա:

Ասեմ, որ Հայաստանում հարուստներ չկան, կան փողատերեր: Շատ մեծ տարբերություն կա հարուստի և փողատերի միջև. հարուստը ֆիլոնտրոպ է, իսկ փողատերը ինչ-որ ձևով փող է հայթայթել, հիմնականում ապօրինի ձևով, սամթը գտել, փողը տարել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում