Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Անվճար հիմունքներով ԵՊՀ ընդունված ուսանողները պետական դրամաշնորհ ստանալու մասին հավաստագրեր են ստացել

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ԵՊՀ ընդունված առաջին կուրսեցիներին պետության կողմից պետական դրամաշնորհ ստանալու մասին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից՝ մանրամասնելով, որ միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորներ, դեկաններ, վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։

«Միջոցառման նպատակն ուսանողների շրջանում պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պետական դրամաշնորհի հատկացման հարցում գիտակցության սերմանումն ու դրանից բխող պատասխանատվության բարձրացումն է, ինչպես նաև ուսանողներին ողջունելը և նրանց հետագա ուսումնառության ու գործունեության համար որոշակի ուղերձ հղելը: Մեր հասարակության մեջ անվճար ընդունվել-սովորելու վերաբերյալ արմատավորված կարծրատիպ կա: Մենք ցանկանում ենք կոտրել այդ կարծրատիպը և բոլորին ասել, որ անվճար կրթություն գոյություն չունի, ամբողջ աշխարհում կրթությունը վճարովի է. խնդիրն այն է, թե ով է վճարում կրթության համար: Մեր կրթությունը բաղկացած է վճարովի համակարգից և պետության կողմից տրվող գումարից, որն իրականում պետական կրթաթոշակ է, ունենք նաև անվանական կրթաթոշակներ՝ տարբեր մարդկանց և կազմակերպությունների կողմից տրվող»,- նշել է Հովհաննիսյանը:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, շնորհավորելով հավաստագրեր ստացող ուսանողներին, ասել է, որ ԵՊՀ-ն առաջին անգամ է նմանաբնույթ միջոցառում իրականացնում, ինչը ողջունելի է և խորհրդանշական իմաստ ունի, այն է՝ ուսանողները պետք է հասկանան բարձրագույն կրթության կարևորությունը, այն պետք է տեսլական դառնա, հետևաբար իրենք պարտավոր են լավ սովորել և ապագայում լավ մասնագետ դառնալ:

Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը նույնպես շնորհավորել է ուսանողներին իրենց հաջողության համար՝ շեշտելով, որ դա ոչ միայն մեծ պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն.

«Պետությունն ու հանրությունը փաստացի ներդրում են կատարում ձեր մեջ այն հույսով, որ ձեր կողմից այս համակարգով ձեռք բերված գիտելիքները երկարաժամկետ կտրվածքով թույլ կտա մեզ ավելի շատ հարցեր լուծել: Դուք մեր պետության հույսն եք առ այն, որ այսօրվա ձեր ստացած գիտելիքներով վաղը շատ ավելի մեծ արժեք կստեղծեք»:

Փոխնախարարի խոսքով, կրթությունը պետք է դիտարկել որպես ներդրում մարդկային կապիտալի մեջ, ցանկացած ծախս բարձրագույն կրթության վրա ծախս է մարդկային կապիտալի զարգացման մեջ:

Անվճար հիմունքներով (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) ԵՊՀ ֆակուլտետներ, ինստիտուտներ ու կենտրոններ ընդունված ուսանողները (ցուցակի առաջին 2 տեղերը) ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի և փոխնախարարների կողմից ստացան հավաստագրեր։

Միջոցառման ավարտին Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ նշելով, որ սա պետք է առիթ լինի՝ մեկ աստիճանով ևս բարձրացնելու ուսանողների պատասխանատվությունը.

«Հույս ունեմ, որ այս արարողությունն ավանդական կդառնա, մենք ամեն տարի կհավաքվենք նույն դահլիճում՝ ողջունելու և հավաստագրեր հանձնելու անվճար հիմունքներով ընդունված առաջին կուրսեցիներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում