Համայնքների խոշորացումից հետո մարզպետարանները կգործեն այլ լիազորություններով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
Մարզպետի խոսքով՝ համայնքների խոշորացումով կունենանք կառավարման նոր մոդել․ «Այս մոդելով առանձին թեկնածուներ ավագանու անդամներով կմասնկացեն համայնքի կառավարմանը:ՏԻՄ-երի պոտենցիալը մոտենում է իր սահմանափակ հնարավորություններին»:
Անդրադառնալով խաղողի մթերման հետ կապված մարզում առկա լարված մթնոլորտին, մարզպետը նկատեց․ «Ես որպես մարզպետ գյուղացու կողքին եմ, բայց չեմ կարող սեփականատիրոջը ստիպել, որ գյուղացու խաղողը մթերի: Ունենք ալտերնատիվ մթերող կազմակերպություններ, փորձում եմ աջակցել խաղողագործներին: Կա կազմակերպություն, որ այսօրվանից կմթերի 10 հազար տոննա խաղող»:








































