Երբ հռչակեցինք ՀՀ անկախությունը, ինչպես գիտենք, մի կողմից կար համազգային ոգևորության, զարթոնքի անչափ մեծ ալիք, մյուս կողմից ԽՍՀՄ–ի փլուզման խառնաշփոթ, Արցախի ինքնորոշման, Հայաստանի միացման համար պատերազմի վտանգ, մենք ունեի՞ք իրական պատկերացում՝ ինչ լուրջ պատասխանատվություն եք ստանձնում, ինչպես եք անփորձությամբ կառավարելու, հաղթահարելու ներքին և արտաքին հսկայական մարտահրավերները: Հայաստանի անկախությունը 30 տարեկան է։ Այս տարիների ընթացքում անկախության գնի գիտակցման, մեր ձեռքբերումների և ձախողումենրի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ, անկախ հանրապետության առաջին մշակույթի նախարար Հակոբ Մովսեսի հետ: