Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Երեսնամյա հայկական պետականության ամենամեծ բացերից մեկը. իսկ նշանակությունը բազմապատկվում է

Հայաստանի անկախության երեք տասնամյակի մասին կարելի է խոսել թերևս անվերջ: Ընդ որում, կարելի է խոսել գնահատման ամենատարբեր դիտանկյուններից, ինչպես ասում են՝ բաժակը կիսով չափ լիքը լինելու կամ կիսով չափ դատարկ լինելու տրամաբանության, ըստ տրամադրության, ըստ գիտելիքի, իրազեկվածության, ըստ քաղաքական կամ քաղաքացիական ճաշակի, և այլն: Մյուս կողմից իրավացի են թերևս նրանք, որոնք համարում են,որ մեզանում ժամանակն է անցնել անցյալի տոտալ գնահատման «փուլից», թողնելով այդ փուլը հետազոտողներին, եթե իհարկե նրանք կան և պահանջված է նրանց աշխատանքը՝ պետական հետագա ընթացքն ու ռազմավարությունը մշակելու համար: Իսկ հանրային դիսկուրսում թերևս պետք է կենտրոնանալ անցյալի ընթացքի կոնկրետ բաղադրիչների, և ներկայի ու ապագայի համար եզրակացությունների վրա: Այդ առումով, թերևս հիմնարար, առանցքային խնդիրն է Հայաստան-Սփյուռք հարաբերությունը:

Անկախության երեք տասնամյակի ընթացքում ոչ միայն չգտնվեց ընթացիկ աշխարհին և առկա իրողություններին համարժեք հարաբերության մոդելը, այլ ըստ էության Հայաստանն ու Սփյուռքը քաղաքական իրողությունների բերումով ավելի ու ավելի հեռացան դրանից: Մինչդեռ, հարցը վերաբերում է հայկական պետականության համար հիմնարար խնդրի, միաժամանակ իհարկե իրողություններից բխող լուրջ հակասական գործոններով: Ակնառու էր, օրինակ, որ Անկախության առաջին տարիներին Հայաստան-Սփյուռք կապը հիմնված էր առավելապես զգայական, հուզական, հայրենասիրական զգացումների, քան պրագմատիկ պատկերացումների և շահերի վրա, որովհետև լիովին տարբեր էին նորանկախ Հայաստանի խորքային ռազմավարական ռազմա-քաղաքական խնդիրներն ու այդ ամենի վերաբերյալ Սփյուռքի պատկերացումները: Ընդ որում, տարբեր էին միանգամայն օբյեկտիվորեն, որովհետև Սփյուռքը տասնամյակների ընթացքում որպես բազմաշերտ և կուռ օրգանիզմ այդուհանդերձ ձևավորվել և ինքնապահանվել էր այսպես ասած կորուսյալ հայրենիքի վերադարձի պատմական մղումների և զգացումների վրա, այդ խնդիրները միջազգայնորեն հետապնդելու նպատակների վրա, իսկ հայկական նորանկախ պետականությունը ուներ ոչ թե ինչ որ բան վերադարձնելու, այլ Արցախի համար պարտադրված պատերազմը հաղթելու, հետո հաղթանակը պահելու, ամրացնելու խնդիր: Եվ, եթե զգայական մակարդակում այստեղ կար փոխներդաշնակություն և Սփյուռքը անկասկած ահռելի ծավալի բազմաբնույթ օժանդակություն է ցուցաբերել թե հաղթանակի, թե հետագա տարիների համար, այդուհանդերձ ռազմավարական իմաստով ընդհանրությունը կայացած չէր և խոշոր հաշվով այդպես էլ չկայացավ: Ավելին, Հայաստանի այսպես ասած ներքաղաքական նպատակներից բխելով, Հայաստանի իշխող համակարգը գնաց որոշակիորեն Սփյուռքի այսպես ասած «բյուրոկրատացման»: Մինչդեռ, փոփոխվող, և տարիների ընթացքում ավելի ու ավելի արագ և մասշտաբային փոփոխության ենթարկվող աշխարհի պարագայում, հայկական պետականության համար համահայկական ռեսուրսի առավելագույն կապիտալիզացիան ուներ հիմնարար նշանակություն, որովհետև առանց դրա, Հայաստանն օբյեկտիվորեն անկարող էր լինելու ապահովել իր շուրջ առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին համարժեք ներուժ: Այստեղ հարկ է նկատել, որ խոսքը Սփյուռքը պատերազմի նպատակով մոբիլիզացնելու մասին չէ: Դա ծայրահեղ իրավիճակ է, անհրաժեշտությունից բխող արտառոց ռեժիմ:

Հայաստան-Սփյուռք հարաբերության ռազմավարական ներդաշնակեցման խնդրի հիմքում պետք է լինի այդ ներուժը խաղաղության պահպանման խնդրի շուրջ մոբիլիզացնելը: Դա նաև շատ կարևոր քաղաքական հանգամանք է, որովհետև չպետք է մոռանալ՝ հայկական սփյուռքն ուժեղ է, երբ կառուցողական հարաբերության մեջ է այն երկրների կառավարող և քաղաքական էլիտաների հետ, որտեղ ապրում է: Հետևաբար, սկզբունքային է այդ ներուժը խաղաղության պահպանման, այլ ոչ թե որևէ պատերազմի օրակարգի շուրջ մոբիլիզացնելը, որպեսզի հայկական համայնքները ի վիճակի լինեն շարունակել իրենց արդյունավետ աշխատանքը տեղերում:  30 տարի անց համաշխարհային իրադրությունն ու համաշխարհային տեմպը ավելի է բազմապատկել Հայաստան-Սփյուռք հարաբերության առարկայացման և օրգանականության խնդիրը, ներառելով այստեղ անշուշտ նաև Արցախը: Անկասկած է, որ խնդրի առավել արդիականացումը պահանջում է դրա լուծման առավել, բազմապատիկ ջանք և մեխանիզմներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում