Friday, 10 07 2026
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Հայրենիքը սիրում են առանց նախապայմանների

Ամեն մի սերնդի հնարավորություն է ընձեռվում լավ գործեր անելու, որոշներին էլ՝ պատմություն կերտելու։ Նման հնարավորություն տրվեց մեր ավագ սերնդին, որն իր արյան, համառության, նվիրվածության եւ հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրո շնորհիվ կանգնեց անկախ Հայաստանի վերածննդի ակունքներում։

«Մեզ տրվեց այդ հնարավորությունը ստեղծելու, նաեւ մասնակից լինելու անկախ պետականության կայացմանը, Արցախի փաստացի ազատագրմանը, իսկ դրանից հետո մի շարք դրական գործեր անելու, որոնցից մեկը հայկական տարածքների վերաբնակեցումն էր։ Այսօր այդ մասին ծանր է խոսել, ինչպես հեշտ չեն Արցախի մասին խոսակցությունները։ Չնայած դրան, վերաբնակեցումն ամբողջովին կորսված չէ։ Ինչպես Արցախը, այնպես էլ վերաբնակեցված որոշ տարածքներ, անշուշտ վերապրելու են։ Վերաբնակիչները, ում հետ բախտ եմ ունեցել միասին ապրելու եւ աշխատելու, նվիրված, ամուր մարդիկ են եւ առնվազն նպաստելու են վերապրելուն»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, արեւելագիտության ինստիտուտի քրիստոնյա արեւելքի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանը։ 1993-2004 թթ. նա եղել է Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարը։

Այսօր մենք նշում ենք անկախության 30-ամյակը։ Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամներից մեկը, զրուցակիցս անկախությունը համարում է Արցախյան շարժման ամենալավ արդյունքը, որին հետեւեց նաեւ Արցախի ազատագրումն ադրբեջանական լծից։ Հայաստանի անկախ Հանրապետության հռչակումը նախանշվել էր մեկ տարի առաջ՝ 1990 թ. օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունմամբ։ «Փաստորեն Անկախության հռչակագրով սկսվեց անկախ պետականության ստեղծումը, իսկ հանրաքվեից հետո լայնահուն ձեւով ընթացավ անկախ պետության բոլոր ինստիտուտների եւ ավանդույթների ստեղծման ճանապարհով»,- ասաց նա։

Անկախության հռչակման ակունքներում կանգնած սերունդն առանձնակի հպարտությամբ էր ընդունում ընդամենը 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա անկախ պետության ստեղծումը։ Միայն այդ փաստն աննկարագրելի ուրախություն էր պարգեւում ժամանակակիցներին։ Մեծ հաղթանակները դեռ առջեւում էին, հատկապես Շուշիի եւ մյուս հայկական տարածքների ազատագրումը ադրբեջանական բռնազավթումից։ Այդ շրջանում հայրենիքի, նորաստեղծ հանրապետության հանդեպ սերը նյութական չէր, այլ հոգեւոր, շատ էին զգացմունքային ընկալումներն ու վերաբերմունքը, ինչը հետագայում որոշ իրադարձությունների արդյունքում նվազեց, պաթոսը պակասեց, եւ բոլորովին նոր եւ իրական լույսի ներքո երեւացին խնդիրներն ու մարտահրավերները։

«Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց 30 հազար քառակուսի կիլոմետրի վրա, եւ այդ տարածքը քարտեզներով, աղյուսակներով, վիճակագրությամբ չափազանց սիրելի դարձավ։ Մեր սերունդը՝ երիտասարդները եւ ավագ սերունդը, գուրգուրում էին այդ փոքրիկ տարածքի վրա ստեղծված հանրապետությունը։ Ինչո՞ւ եմ սա ընդգծում, որովհետեւ ոմանք համարում են, որ այս պարտությունից հետո կարելի է եւ չսիրել հայրենիքը, մինչդեռ հենց պարտությունից հետո հայրենիքը պետք է է՛լ ավելի սիրելի դառնա,- ասաց նա, ապա շարունակեց,- Երբ այդ 30 հազար քառակուսի կիլոմետրը համեմատում էինք աշխարհի մնացած պետությունների հետ եւ արձանագրում, որ մեր տարածքով գտնվում ենք ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետությունների միջին մասում, մեր պետությունը մեզ համար ավելի սիրելի էր դառնում»։

Այն սերունդն էր, որը ծնվել, մեծացել եւ կրթություն էր ստացել խորհրդային տարիներին, երբ չէր խրախուսվում ազգայինը, կարողացավ անկախություն կերտողը դառնալ (Ալեքսան Հակոբյանը, որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1988 թ. դեկտեմբերից 1989-ի ապրիլը բանտարկված է եղել կոմիտեի մյուս անդամների հետ): Պատմաբանի խոսքերով՝ խորհրդային տարիների վերջին շրջանում ավելացել էր ազգային խնդիրների ընկալումը, որը կապված էր Բրեժնեւի կառավարման տարիների՝ ճահճացման ժամանակաշրջանի հետ, ապա նաեւ Գորբաչովի վերակառուցման՝ «պերեստրոյկայի»։ Արդյունքում ձեւավորվել էր ազգային արժեքներ կրող եւ ազգային խնդիրների հանդեպ սրտացավ սերունդ, որն օգտվելով խորհրդային տարիների մի շարք մոտեցումների թուլացմամբ, կարողացավ հայկական շահի տեսանկյունից մոտենալ խնդիրներին։ «Պերեստրոյկայի ժամանակ խնդիրներն ավելի բաց ձեւով էին դրվում, եւ, բնականաբար, գտնվում էին լուծումներ։ Հայաստանի դեպքում դա ընդգրկեց արցախյան խնդիրը եւ անկախության նկատմամբ վերաբերմունքը։ Անկախություն, որը մարդկությունը համարում է մեծագույն արժեք»,- մանրամասնեց նա։

Ներկայումս ծանր ժամանակներ ենք ապրում, շուտով կլրանա մեկ տարին, ինչ կորցրեցինք Արցախի մեծ մասը, նյութական եւ մարդկային մեծ կորուստներ ունեցանք։ Պարտությունը բոլոր իմաստներով ծանր է, երբ նայում ենք պատմությանը, ապա նման անկումներ մեկ անգամ չէ, որ եղել են, բայց Ալեքսան Հակոբյանը հորդորում է դիմանալ եւ վերապրել, ինչպես նախկինում ենք դիմացել, վերապրել եւ հնարավորություն գտել զարգանալու։ «Այսօրվա երիտասարդ սերունդը պատվախնդրորեն է վերաբերվում իր երկրի անկախությանը, ազատությանը, հայրենիքին։ Ավելի մեծ հուզմունքով են ընկալում այն պահերը, որոնք կարելի է համարել ինքնիշխանության պակաս»,- նկատեց զրուցակիցս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում