Monday, 20 07 2026
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Սասուն Խաչատրյանն ազատվել է ՀՔԾ պետի պաշտոնից և նշանակվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Կառավարությունը որոշումներ է ընդունել Սասուն Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից ազատելու և 6 տարի ժամկետով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու մասին:

Այս մասին սեպտեմբերի 16-ի Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ սա կարևոր քայլ է Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ճանապարհին և մանրամասներ է ներկայացրել ընտրության ընթացակարգի վերաբերյալ:

«Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2021թ. հուլիսի 1-ի թիվ 1055-Ա հրամանով ձևավորվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար մրցութային խորհուրդ: Մրցույթը հայտարարելուց հետո մասնակցության համար հայտ ներկայացրել էր 3 դիմորդ՝ Սասուն Խաչատրյանը, Գառնիկ Թորոսյանը և Գեղամ Մկրտումյանը: Ս.թ. սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար հայտարարված մրցույթը, որտեղ առավելագույն միավորներ է հավաքել Սասուն Խաչատրյանը:»,- մանրամասնել է Արայիկ ՀԱրությունյանը:

Հարցի առնչությամբ Սուրեն Պապիկյանը նշել է.

«Հակակոռուպցիոն միասնական մարմնի ստեղծումը Կառավարության առաջնահերթություններից է: Հաշվի առնելով, որ տարբեր մարմիններ զբաղվել են հակակոռուպցիոն բացահայտման աշխատանքներով՝ հիմա մենք ստեղծում ենք մեկ միասնական մարմին: Վստահ եմ, որ ստեղծվող մարմինը կատարվող աշխատանքներն առավել արդյունավետ է դարձնելու»:

Նորանշանակ նախագահ Սասուն Խաչատրյանն էլ նշել է, որ կառույցը լինելու է մասնագիտացված քննչական մարմին, նաև՝ օպերատիվ-հետախուզական գործառույթներով: Նրա խոսքով՝ կառույցը սկսելու է գործել առավելագույնը 36 օր անց, ինչը նախատեսված է անցումային դրույթներով: Այս ընթացքում 20 քննիչ կնշանակվի, իսկ ամբողջ ծավալով (խմբ. – այդ թվում նաև՝ օպերատիվ ստորաբաժանումը) Հակակոռուպցիոն կոմիտեն կսկսի գործել 2022թ. սկզբից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում