Saturday, 11 07 2026
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞

ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով խարդախության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կեղծիքի դեպքեր

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է պետական ծրագրի շրջանակներում ծառայությունների մատուցման գործընթացում առանձնապես խոշոր չափերով խարդախության, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի դեպքեր:

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ ԱԱԾ Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ» ծրագրի շրջանակներում 2015 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի ծրագրի իրականացման կոմիտեի նախագահի` նույն համայնքի ղեկավարի և կապալառու ընկերության տնօրենի միջև կնքված պայմանագրի հիման վրա 163.799.534 ՀՀ դրամ գումարով կապալառուն պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել պայմանագրի ծավալաթերթ-նախահաշվով նույն համայնքում գտնվող մանկապարտեզներից մեկի շենքի վերակառուցման և հիմնանորոգման, այդ թվում՝ արևային տաք ջրամատակարարման համակարգի տեղադրման աշխատանքներ։

Պայմանագրի շրջանակներում կապալառու կազմակերպության ղեկավար անձինք, օգտվելով պայմանագրով ընձեռված հնարավորություններից, աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացրած ընկերության ղեկավար անձանց օժանդակությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, 2015-2017 թվականներին մանկապարտեզի շենքի վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում, մասնավորապես՝ շենքի արևային տաք ջրամատակարարման համակարգի տեղադրման ժամանակ օգտագործել են ինքնաշեն և անորակ սարքավորումներ, դետալներ, ներկայացրել, թե դրանք պիտանի են շահագործման համար, մինչդեռ նշված շենքի արևային համակարգը տեղադրման օրվանից ըստ նպատակային նշանակության չի գործել, որի արդյունքում փաստացի չկատարած կամ անորակ աշխատանքների դիմաց կապալառու կազմակերպությանն անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11.999.165 ՀՀ դրամ գումար։

Միևնույն ժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն համայնքի ղեկավարը, ընդգրկված լինելով նշված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կազմում՝ որպես շահագործող կազմակերպության և տեղական իշխանության ներկայացուցիչ, շահադիտական կամ անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է՝ չի արձանագրել պակաս ծավալով և անորակ կատարված աշխատանքների փաստը, այլ ընդհակառակը, շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով, նախնական համաձայնության գալով ընդունող հանձնաժողովի մյուս անդամների հետ, 2017 թվականի հոկտեմբերի 2-ին կազմել, հաստատել և շրջանառության մեջ են դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ շինարարության ավարտական ակտը, որում կեղծ տեղեկություններ են ներառել կատարված աշխատանքները նախագծային առաջադրանքին համապատասխանելու և ավարտված համարվելու վերաբերյալ, ինչը հնարավորություն է տվել կապալառու կազմակերպությանը փաստացի անորակ կամ չկատարված աշխատանքների դիմաց խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 11,999,165 ՀՀ դրամը, որն էլ պետության օրինական շահերին անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում