Friday, 07 06 2024
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
14:45
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Գազայի երեխաները սովահար են
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից

Հայաստանը և Ուկրաինան ստորագրեցին արձանագրություն մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման մասին

2021 թ. սեպտեմբերի 14-ը, Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարի խոսքով, նշանավոր օր է Ուկրաինայի և Հայաստանի համար, քանի որ երկարատև ընդմիջումից հետո տեղի ունեցավ Ուկրաինայի և Հայաստանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը, որի ընթացքում երկու երկրները պայմանավորվեցին՝ ինչպես կարելի է բարելավել փոխշահավետ համագործակցությունը, ինչպես բարելավել մարդկանց կյանքի որակը և ավելի լավ ապագա ստեղծել Ուկրաինայի և Հայաստանի համար: Այդ մասին Մարինա Լազեբնայան հայտարարեց միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում

Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարը տեղեկացրեց, որ իր հետ մեծ պատվիրակություն է եկել, որի մեջ ընդգրկված են պաշտոնյաներ տարբեր նախարարություններից և գերատեսչություններից՝ ներառյալ էներգետիկան, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, բժշկությունը, կրթությունը և մշակույթը: Այս համատեքստում նա ընդգծեց Ուկրաինայի հայ համայնքը կարևոր դերն ու կշիռը ինչպես երկրում ընդհանրապես, այնպես էլ՝ հայ-ուկրաինական հարաբերություններում:

«Մենք պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է շեշտը դնել նաև սոցիալական ոլորտի վրա, քանի որ Ուկրաինայում շատ մեծ հայկական սփյուռք կա, և նրանք նույնպես ուշադիր հետևում են՝ ինչ է արվում մեզ մոտ՝ Ուկրաինայում: Եվ ես վստահ եմ, որ նրանք կուզենային, որ մենք ավելի շատ համագործակցենք և ավելի շատ զարգացնենք մեր հարաբերությունները և որ մեր համաքաղաքացիները գոհ լինեն կյանքի որակից ինչպես Հայաստանում, այնպես էլ Ուկրաինայում», – ասաց ուկրաինացի նախարարը:

Երևանում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, տեղի ունեցավ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստը, որի ավարտին կողմերը ստորագրեցին համապատասխան արձանագրություն:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ ստորագրված ընդարձակ փաստաթուղթը ենթադրում է համագործակցություն տարբեր ոլորտներում՝ ներառյալ առևտրատնտեսական համագործակցությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, սոցիալական քաղաքականություն, թվային տրանսֆորմացիա և մի շարք այլ բնագավառներ:

«Կարծում եմ, որ մեր կողմից ստորագրված արձանագրությունը շատ լավ մեկնարկային կետ կլինի երկկողմ հարաբերությունները էապես բարելավելու համար», – մեկնաբանեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Բացի այդ, Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը և Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հարցերով ազգային խորհրդի անդամ Մաքսիմ Օնոպրիենկոն ստորագրեցին «Հուշագիր Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հարցերով ազգային խորհրդի միջև հեռուստատեսության, ռադիոհաղորդակցության կարգավորման ոլորտում համագործակցության վերաբերյալ»:

Միջկառավարական հանձնաժողովի նիստին ելույթներով հանդես էին եկել միջկառավարական հանձնաժողովի համանախագահները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայան: Իր խոսքում Հայաստանի էկոնոմիկայի նախարարը նշել էր, որ լավ նախադրյալներ կան հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման տեմպերը էապես բարելավելու համար: Իսկ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարը ասել էր, որ Ուկրաինան ի դեմս Հայաստանի տեսնում է կարևոր գործընկերոջ Հարավային Կովկասում: Նրա խոսքով՝ այժմ լավ հնարավորություններ են ստեղծվել երկկողմ առևտրաշրջանառության աճ ապահովելու համար, և այդ հնարավորությունները չի կարելի ձեռքից բաց թողնել:

Հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցում էին նաև Հայաստանի և Ուկրաինայի պետական մարմինների պաշտոնյաներ, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան:

Նախորդ անգամ հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստ տեղի էր ունեցել 8 տարի առաջ:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի և Ուկրաինայի առևտրաշրջանառությունը 2011-2020 թթ. տատանվել է 109.8-243.5 մլն ԱՄՆ դոլարի տիրույթում, այդ թվում՝ արտահանումը՝ 6.2-26.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 101.8-232.4 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ առևտրաշրջանառությունը Ուկրաինայի հետ 2020 թ. կազմել է 148.5 մլն ԱՄՆ դոլար: 2021 թ. հունվար-հունիսին Հայաստանի առևտրաշրջանառությունը Ուկրաինայի հետ կազմել է 67.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3%-ով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում