Friday, 10 07 2026
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը

Բոլոր ոլորտներում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի գերազանցությունն «անվիճելի» է. Իլհամ Ալիև

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ռամադանին նվիրված միջոցառման ժամանակ, անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Երկրի առջև կանգնած գլխավոր առաջադրանքը դա ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է։ Ես վստահ եմ, որ այն կարգավորվելու է։ Տվյալ հարցում մեր վստահության հիմքում առկա են մի շարք գործոններ. ա) միջազգային իրավունք, բ) մեր քաղաքական կշիռը, գ) տնտեսական պոտենցիալ, դ) մեր հաջող ապագան, ե) ժողովրդագրություն։

Հայաստանի ղեկավարությունը «պետք է» վերջապես հասկանա, որ գոյություն ունի ժողովրդագրական գործոն, որն արդեն իսկ այսօր զգացնել է տալիս իրեն։ Թո՛ղ նա պատկերացնի, թե ինչպիսին կլինի ժողովրդագրական պատկերը 5, 10, 15 տարի անց։

Ադրբեջանի բնակչությունն աճում է։ Նախորդ տարվա սկզբին աշխարհ եկավ Ադրբեջանի 9 միլիոներորդ քաղաքացին։ Այսօր արդեն Ադրբեջանի բնակչությունը կազմում է 9,160,000 մարդ։ Մինչդեռ Հայաստանում կրճատվում է բնակչությունը, տնտեսական պոտենցիալը, բնական պաշարները։ Այս ցանկը կարելի է շարունակել։

Բոլոր ոլորտներում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի գերազանցությունն «անվիճելի» է: Վստահ եմ, որ այդ դեպքում անհնար կլինի ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված» վիճակում պահպանելը։ Տվյալ հարցով զբաղվողները՝ միջնորդ երկրների նախագահները նույնպես հայտարարել են, որ ստատուս-քվոն անընդունելի է։ Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի ինքնիշխանությունը շուտով վերականգնվի»։

Հիիշեցնենք, որ Ալիևը հայտնի է նրանով, որ ամեն պատեհ և անպատեհ առիթներով հիշատակում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ Հունիսի վերջին Ալիևը Բաքվի մետրոպոլիտենի կայարաններից մեկի բացման արարողակարգի ժամանակ դարձյալ հիշել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ ընդգծելով, որ ադրբեջանական բանակը «դասվում է» աշխարհի մասշտաբով հզոր բանակների թվին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում