Tuesday, 21 07 2026
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար

«Տաշիր գրուպը» մտադիր է գնել «Արմենիա» ավիաընկերությունը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

«Ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել և Կարեն Կարապետյաններին պատկանող «Տաշիր գրուպը», մեր տեղեկություններով, մտադիր է գնել «Արմենիա» ավիաընկերությունը կամ դրա բաժնետոմսերի մի մասը։ Ընկերությունը, հիշեցնենք, հայկական ռեզիդենտ ընկերություն է, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը՝ 51 տոկոսը, պատկանում է հայ ներդրողին՝ Ռոբերտ Օգանեսյանին, իսկ 49-ը տոկոսը՝ վրացի Թամազ Գաիաշվիլուն։ Եվ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիրն» այս պահին բանակցում է, որ այս երկուսից, իսկ առավել հավանական է՝ վրացական բաժնեմասից բաժնետոմսերի որոշակի մաս ձեռք բերի։

«Արմենիա» ավիաընկերությունից մեր հարցին, թե ճի՞շտ է, որ նման գործընթաց կա, ասացին․

«Մեր ավիաընկերությունը վեց տարվա իր գործունեության ընթացքում միշտ էլ բանակցել է տարբեր ներդրողների հետ, ինչը կնպաստի ինչպես «Արմենիա» ավիաընկերության, այնպես էլ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը, հետեւաբար՝ բանակցությունները մեր գործընթացի անբաժանելի մասն են կազմում»։

Ըստ էության՝ արձանագրենք, որ չհերքեցին մեր տեղեկությունը։

Հիշեցնենք, որ իշխանությունների սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը եւս սկսել է ավիացիոն բիզնեսով զբաղվել՝ ձեռք բերելով մոլդովական Fly One ավիաընկերությունը։ Իսկ հուլիսին Հայաստանի ազգային շահերի հիմնադրամի (ANIF. պետական-մասնավոր ներդրումային հիմնադրամ) ղեկավար Դավիթ Պարազյանը լրագրողներին ասել էր․ «Մենք գիտենք, որ Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում, ազգային ավիափոխադրող հիմնելիս հաշվի ենք առել նաեւ այդ փաստը»։ Խոսքն արաբական ներդրողների հետ համատեղ ստեղծվող ընկերության մասին է։

Չի բացառվում, որ Կարապետյանների կողմից «Արմենիա»-ում ներդրում կատարելն ու ընկերությունն ուժեղացնելն ունի նաև քաղաքական ենթատեքստ՝ Սուքիասյանների հետ մրցելու խնդիր կա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում